Լահիջան (պարս.՝ لاهیجان), քաղաք Իրանում՝ Գիլան նահանգում։ Հայտնի է որպես իսլամական աշխարհի զբոսաշրջային մայրաքաղաք[2]։ Քաղաքը Լահիջան շահրեստանի կենտրոնն է, Արևելյան Գիլանի ամենամեծ բնակավայրը, բնակչության թվով Իրանի 95-րդ քաղաքը։ Այն գտնվում է նախալեռներում, իսկ շրջակա բլուրները պատված են թեյի թփերով։ Քաղաքը գտնվում է Սեֆիդ գետից արևելք՝ 4 մետր բարձրության վրա։ Նախկինում քաղաքը եղել է ողջ նահանգի վարչական կենտրոնը (Դար ուլ Մուլք) և Գիլան Բիյահ-Պիշ շրջանի պատմական մայրաքաղաքը։

Բնակավայր
Լահիջան
ԵրկիրԻրան Իրան
ԲԾՄ4 մետր
Բնակչություն167 544 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0141
Պաշտոնական կայքlahijan.ir(պարս.)
Լահիջան (Իրան)##
Լահիջան (Իրան)

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Չահար Պադշահան մզկիթը Լահիջանում

Բնական տեսարժան վայրերից պետք է առանձնացնել Շեյթան Կուհ լեռը, Լահիջան լճակը, Միր Սաֆա անտառապարկը, Սուստան լիճը, Ամիր Կալյայիե պահպանվող լիճը, որն ունի ավելի քան 1200 հա տարածք և գտնվում է Կասպից ծովի ափին՝ Լահիջանից 36 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այն բնակեցված է թռչունների, սողունների, ձկների և երկկենցաղների բազմաթիվ տեսակներով։

Քաղաքի պատմական հուշարձանները ներառում են Շեյխ Զահեդ Գիլանիի գերեզմանը, համամ Գոլշանը, Աքբարիյեի մզկիթը, Աղա Սեյեդ Ալի Քիի դամբարանը (Մուսա-Կազիմի հետնորդը) Լիյալման գյուղում, Շամս-ադ-Դինայի դամբարանը, Ամիր Շահիդի կամուրջը, Հաշթիի կամուրջը (աղյուսե կամուրջ)[3]։

Լեզու խմբագրել

Լահիջանի բնակիչների խոսակցական լեզուն գիլյակին է (բիահ-պիշ բարբառ), որը արտասանությամբ, բառերով և քերականական որոշ հատկանիշներով տարբերվում է գիլյակի Ռաշթից (բիահ-պաս)։ Բիահ-պիշ բարբառը տարբերվում է գալեշի բարբառից, որով խոսում են Գիլանի լեռնային շրջաններում[4]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 101 073 մարդ, որոնք կազմում էին 34 497 տնտեսություն։ Լահիջանը Գիլանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Ռաշտից և Բանդարե Անզալիից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 19 877[6] 25 725[7] 48 249[8] 53 122[8] 71 871[9] 94 051[10] 101 073[11]

Բնակիչները հիմնականում գիլանցիներ են, որոնք խոսում են գիլաներեն և պարսկերեն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.amar.org.ir/english
  2. لاهیجان؛ پایتخت گردشگری جهان اسلام — ایسنا
  3. «دیدنی های لاهیجان، از شیطان کوه تا بام سبز لاهیجان». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Bromberger, Christian. «LĀHIJĀN». In Encyclopædia Iranica. 2012. http://www.iranicaonline.org/articles/lahijan
  5. «IRAN: Gilan» (անգլերեն). City Populations.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. 8,0 8,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լահիջան» հոդվածին։