Մոհամեդ Նաշիդ
Մոհամեդ Նաշիդ (մալդ.՝ މުހައްމަދު ނަޝީދު, մայիսի 17, 1967[1][2], Մալե, Մալդիվներ), 2008 թվականի հոկտեմբերի 28-ին Մալդիվյան Հանրապետության ընտրված նախագահ[3], երկրի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։ Մալդիվների խորհրդարանի նախկին անդամ, Մալդիվների դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահի թեկնածու։ Մոհամեդ Նաշիդը հետևողականորեն քննադատել է նախորդ նախագահ Մոմուն Աբդուլ Գայումի գործունեությունը, ինչի համար ենթարկվել է ձերբակալությունների։
Մոհամեդ Նաշիդ մալդ.՝ މުހައްމަދު ނަޝީދު | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1967[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Մալե, Մալդիվներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ և սուննի իսլամ |
Կրթություն | Liverpool John Moores University?, Overseas School of Colombo?, Dauntsey's School? և Majeediyya School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Ամուսին | Laila Ali Abdulla? |
Զբաղեցրած պաշտոններ | President of the Maldives? և Speaker of the People's Majlis? |
Կուսակցություն | Maldivian Democratic Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | raeesnasheed.com |
![]() |
Նախագահական ընտրություններին նախորդել է Մոմուն Աբդուլ Գայումի կողմից ժողովրդավարական սահմանադրության ստորագրումը` երկրի ներսում տեղի ունեցող հուզումների և միջազգային ճնշման պատճառով։ Ընտրությունների արդյունքում Մոհամեդը հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ գործող նախագահ Մոմուն Աբդուլ Գայումը` 46 տոկոսը[4][5]։
Մոհամեդ Նաշիդը ծնվել է Մալե քաղաքում, դավանանքով սուննի մուսուլման է։
2008 թվականի նոյեմբերի 11-ին ստանձնել է Մալդիվյան կղզիների նախագահի պաշտոնը։
2012 թվականի փետրվարի 7-ին քաղաքական ճգնաժամի և բողոքի ակցիաների արդյունքում Նաշիդը հայտարարեցժլ է իր հրաժարականի մասին[6]։
2012 թվականի հոկտեմբերին Նաշիդը կարճ ժամանակով ձերբակալվել էր, քանի որ չէր ներկայացել նախագահության շրջանում լիազորությունների չարաշահման գործով լսումներին։ Այնուամենայնիվ, դատարանը Նաշիդին թույլատրել է Հնդկաստան մեկնել մինչև փետրվարի 9-ը։ Նոր լսումները պետք է տեղի ունենային փետրվարի 10-ին, սակայն Նաշիդը կրկին անտեսել է դատարանի կանչը՝ որոշ ժամանակով թաքնվելով Մալդիվներում Հնդկաստանի դեսպանատան տարածքում, որից հետո նրան կալանավորելու նոր օրդեր Է տրվել[7]։ 2013 թվականի մարտին նա կրկին կալանավորվել է, բայց մեկ օր անց ազատ է արձակվել[8]։
2015 թվականի փետրվարին Նաշիդին կրկին կալանավորել էին երկրի քրեական դատարանի ղեկավար Աբդուլ Մոհամմեդի ձերբակալության մեղադրանքով[9]։
2015 թվականի մարտին դատարանը Նաշիդին մեղավոր էր ճանաչել այն բանում, որ նա անօրինական հրաման էր արձակել ձերբակալել Աբդուլլահ Մոհամեդին, ինչը դատարանի կողմից որակվել էր որպես ահաբեկչություն, և Նաշիդին դատապարտել էր 13 տարվա ազատազրկման[10]։ Amnesty International կազմակերպությունը կասկած է հայտնել առ այն, որ արդար դատաքննության` Մերիդի իրավունքն ապահովվել է և նրա նկատմամբ դատաքննությունն անվանել է արդարադատության ընտրովի մոտեցում[11]։ 1991 թվականին «Միջազգային համաներումը» Մոհամեդին ճանաչել է անմեղ բանտարկյալ[12]։
Քաղաքականություն Խմբագրել
Մոհամեդ Նաշիդը ծրագիր է առաջ քաշել, որի համաձայն՝ տասնամյակի իր ընտրվելուց հետո Մալդիվները պետք է դուրս գան ջերմոցային գազի արտանետումների զրոյական մակարդակի։ Դա պայմանավորված է նրանով, որ կղզիները ծովի մակարդակից շատ ցածր են, և այդ մակարդակի աննշան բարձրացման դեպքում գլոբալ տաքացման հետևանքով, որը պայմանավորված է ջերմոցային էֆեկտով, կարող են ջրասույզ լինել։ Նաշիդը մտադիր է երկիրը ամբողջությամբ տեղափոխել արևային և հողմաէներգետիկայի ռեժիմի։ Նա պնդում է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու գինը ավելի պակաս կլինի, քան Մալդիվյան կղզիներն արդեն ծախսում են էներգիայի վրա[13]։ Որպես 350.org միջազգային բնապահպանական ոչ կառավարական կազմակերպության կողմից Մալդիվներում բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման առավել ընդարձակ արշավի մաս` Նաշիդն անց է կացրել նախարարների գրասենյակի՝ աշխարհում առաջին հանդիպումը ջրի տակ։ Այս հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 17-ին, Գիրիֆուշի կղզու մոտ, խորհրդակցության մասնակիցները դայվինգի սարքավորումներ են հագել[14][15][16][17][18]։
Ֆիլմագրություն Խմբագրել
- Կամեո` «Կղզու նախագահ»
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Elections Commission results»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-28-ին։ Վերցված է 2008-10-29
- ↑ Президентом Мальдив избран бывший политзаключённый
- ↑ На Мальдивах президентом избран бывший политзаключённый(չաշխատող հղում)
- ↑ Президент Мальдив объявил об отставке в эфире национального ТВ
- ↑ Экс-президент Мальдив снова арестован
- ↑ «Mohamed Nasheed released from police custody»։ The New Indian Express։ 6 March 2013։ Վերցված է 16 March 2015
- ↑ Экс-президент Мальдив задержан, его могут обвинить в терроризме
- ↑ Бывшего президента Мальдив приговорили к 13 годам тюрьмы
- ↑ Amnesty International: Nasheed Trial Is ‘Selective Justice’
- ↑ «Republic of Maldives: Continued detention of prisoner of conscience, Mohammed Nasheed»։ Amnesty International։ May 1996։ Արխիվացված է օրիգինալից 13 December 2013-ին։ Վերցված է 16 March 2012
- ↑ Carbon-neutral goal for Maldives, BBC
- ↑ First photos coming From Maldives Underwater Cabinet Meeting for 350! | 350.org
- ↑ Official Site(չաշխատող հղում)
- ↑ Press Release
- ↑ «Maldives Holds Underwater Cabinet Meeting To Bring Attention to Climate Change : TreeHugger»։ www.treehugger.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2009-10-20
- ↑ «The Hindu : News / International : Maldives cabinet to meet underwater to highlight perils of climate change»։ beta.thehindu.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2009-10-17