Մոհամադ Ռասուլոֆ (պարս.՝ محمد رسولاف, 1972[1][2][3], Շիրազ, Իրան[4][5]), իրանցի անկախ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Բազմաթիվ կինոփառատոների և մասնագիտական կինոմրցանակների դափնեկիր։

Մոհամադ Ռասուլոֆ
Ծնվել է1972[1][2][3]
ԾննդավայրՇիրազ, Իրան[4]
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
Պարգևներ
Ոսկե արջ
IMDbID ID 1488024

Կենսագրություն խմբագրել

Մոհամադ Ռասուլոֆը ծնվել է 1972 թվականին Իրանի Շիրազ քաղաքում։ Ինը տարեկանում խաղացել է Շիրազի թատրոնում։ Թեհրանում ուսանել է սոցիոլոգիա[6]։ Ապրում և ստեղծագործում է Թեհրանում և Համբուրգում։

Մոհամադ Ռասուլոֆի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Աղջանուղջ» (Gagooman), թողարկվել է 2002 թվականին և արժանացել է «Բյուրեղապակյա Սիմուրգ» մրցանակի՝ որպես Թեհրանի 2003 թվականի «Ֆաջր» կինոփառատոնի լավագույն ֆիլմ[7]։ Երկրորդ ֆիլմը՝ «Երկաթյա կղզին» (Jazire-ye ahani), նկարահանվել է 2005 թվականին։

2010 թվականին Մոհամադ Ռասուլոֆը ձերբակալվել է նկարահանման հրապարակում և մեղադրվել առանց թույլտվության նկարահանումների համար։ Իրանական իշխանությունների կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Պատիժը կրճատվել է մինչև մեկ տարի և ազատ է արձակվել գրավի դիմաց[8]։

2011 թվականին Մոհամադ Ռասուլոֆի «Մնաս բարով» ֆիլմն (2011) ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի ծրագրում, ինչի շնորհիվ Ռասուլոֆի՝ երկրից դուրս գալու արգելքը հանվել է։ 2013 թվականին «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմից (2013) և Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնում դրա ցուցադրությունից հետո Թեհրանի օդանավակայնում առգրավվել են նրա անձնագիրն ու անձնական իրերը։ Ռասուլոֆը գրավի դիմաց ազատ է արձակվել[9]։

Մրցանակներ խմբագրել

2013 թվականին Թելուրայդի 40-րդ կինոփառատոնում Արծաթե մեդալ է շնորհվել Մոհամադ Ռասուլոֆին, Քոեն եղբայրներին և Ռոբերտ Ռեդֆորդին։

Ֆիլմեր խմբագրել

  • Աղջամուղջ (2002, վավերագրական)
  • Երկաթե կղզին (2005)
  • Ճերմակ մարգագետինները (2009)
  • Մնաս բարով (2011)
  • Ձեռագրերը չեն այրվում (2013)
  • Անկաշառը (2017)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.allocine.fr/personne/fichepersonne_gen_cpersonne=126920.html
  2. 2,0 2,1 https://www.cineclubdecaen.com/realisateur/rasoulof/rasoulof.htm
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20110716071900/http://silverdocs.com/bios/rasoulof-mohammad/
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Silverdocs Film Festival Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Mohammad Rasoulof Biography (անգլերեն)
  6. "Tribeca Film Festival" 03/03/2010 "Source 1(չաշխատող հղում)" 12/23/2010
  7. "Internet Movie Database" 03/17/2010 "Source 2" 12/23/2020
  8. Iranian Students News Agency 12/20/2010 "Source 3(չաշխատող հղում)" 12/22/2010
  9. «Անկաշառը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամադ Ռասուլոֆ» հոդվածին։