Մոհամադ Ալի Ջաֆարի

Մոհամադ Ալի Ջաֆարի (պարս․՝ محمدعلی جعفری, նոյեմբերի 11, 1957(1957-11-11), Յազդ, Իրան, նաև հայտնի է որպես Ազիզ Ջաֆարի[1] և Ալի Ջաֆարի[2]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ-մայոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար։ Նա այդ պաշտոնին նշանակվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ռահիմ Սաֆավիին[3]։

Մոհամադ Ալի Ջաֆարի
Major general Mohammad Ali Jafari.jpg
նոյեմբերի 11, 1957(1957-11-11) (62 տարեկան) -
ԾննդավայրՅազդ, Իրան
ՔաղաքացիությունԻրան
ԶորատեսակԻսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Իրանա-իրաքյան պատերազմ

ԿենսագրությունԽմբագրել

Ջաֆարին ծնվել է Յազդ քաղաքում, ոտեղ և ստացել իր նախնական և միջնակարգ կրթությունը։ 1977 թվականին նա ընդունվել է Թեհրանի համալսարանը, որտեղ սովորել է քաղաքացիական (շինարարական) տեխնոլոգիա։ Որպես ուսանող նա մասնակցել է Թեհրանում շահի դեմ ցույցերին, ինչի համար ձերբակալվել և ուղարկվել է բանտ։ Նա համալսարանի իր բաժինը ներկայացրել է Թեհրանի համալսարանի իսլամական կազմակերպությունում[1]։

Իրան-իրաքյան պատերազմի սկզբում Ջաֆարին կռվել է Բասիջ զինված ուժերում։ 1981 թվականին նա դարձել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, որտեղ նա ծառայեց որպես հարավ և արևմուտք գործող մարտերի հրամանատար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Iran changes Revolutionary Guards commander»։ Reuters։ սեպտեմբերի 1, 2007։ Վերցված է սեպտեմբերի 2, 2007 
  2. Sepehri, Vahid։ «Iran: New Commander Takes Over Revolutionary Guards»։ Radio Free Europe/Radio Liberty։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 20, 2008-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2007 
  3. «Commander-in-chief of Sepah»։ farsnews.com։ Վերցված է փետրվարի 4, 2019