Տիմոֆեյ Մոզգով
Տիմոֆեյ Պավլովիչ Մոզգով (ռուս.՝ Тимофей Павлович Мозгов, հուլիսի 16, 1986, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։
![]() Тимофей Мозгов | ||
![]() | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 20 | |
Ի ծնե տրված անունը | Տիմոֆեյ Պավլովիչ Մոզգով Тимофей Павлович Мозгов | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1986 (37 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 216 սմ | |
Քաշ | 113 կգ | |
Դրաֆթի տարի | 2008 / չդրաֆտացված | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Danilo_Gallinari_and_Timofey_Mozgov.jpg/189px-Danilo_Gallinari_and_Timofey_Mozgov.jpg)
Ըստ «Սպորտ Էքսպրեսի»՝ 2008-09 թվականների Ռուսաստանի բասկետբոլի առաջնության ամենաարդյունավետ խաղացողն է[1]։ Ռուսաստանի բասկետբոլի հավաքականի կազմում բրոնզե մեդալի է արժանացել 2011 թվականի Եվրոպայի առաջնությունում և 2012 թվականի աշխարհի առաջնությունում։ 2012 թվականի օգոստոսի 20-ին, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում ունեցած հաջող ելույթից հետո, արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման[2]։
«Կավաիերսի» կազմում 2016 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Հանդես է գալիս նաև Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականում։
Մասնագիտական կարիերան
խմբագրելՄասնագիտական կարիերան Մոզգովն սկսում է ծննդավայրում 2004 թ.-ին՝ պայմանագիր կնքելով տեղի «Լենվո Սանկտ Պետերբուրգ» ակումբի հետ, որը հանդես է գալիս ռուսական լիգայի երկրորդ դիվիզիայում։ 2006 թ.-ին Մոզգովը տեղափոխվում է «ՑՍԿ ՎՎՍ-2 Սամարա» կոչվող ակումբ, որը նույնպես կրտսեր լիգայի ներկայացուցիչ էր։ Մինչև 2006-07 խաղաշրջանի մեկնարկը, Մոզգովը վերջապես պայմանագիր է կնքում «Խիմկիի» հետ, որտեղ մնում է մինչև 2009-10 խաղաշրջանը։
Կարիերան NBA-ում
խմբագրել2010 թվականին Մոզգովին հաջողվում է 9.7 միլիոն դոլարանոց պայմանագրի առաջարկ ստանալ NBA-ի «Նյու Յորք Նիքս» ակումբից, որը նա իսկույն ընդունում է[3]։
2011 թվականի փետրվարի 22-ին Մոզգովը ներառվում է «Նիքս»-«Նագեթս»-«Թիմբերվուլվզ» եռակողմանի փոխանակման մեջ և տեղափոխվում «Դենվեր Նագեթս» (փոխանակման արդյունքում «Նիքս»-ում է հայտնվում նաև Կարմելո Էնթընին)[4]։
2013 թվականի հուլիսի 23-ին Մոզգով երկարաձգում է պայմանագիրը «Դենվերի» հետ։
2014 թվականի ապրիլի 10-ին, «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» հետ ունեցած կանոնավոր առաջնության մրցապայքարում Մոզգովն իր հաշվին գրանցում է կարիերայի բարձրագույն 23 միավոր և 29 անդրադարձ։ Հանդիպումն հաղթում է «Դենվերը»՝ 100-99 հաշվով[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Самый прогрессирующий игрок 2008/09». Спорт-Экспресс. 25.09.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Наградные приказы». Министерство спорта Российской Федерации. 20.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Բերման, Մարկ (Հուլիսի 11, 2010 թ.). «Նիքսը լրտեսում է ռուսին». Նյու Յորք Փոստ. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Նագեթսը ձեռք է բերում 5 խաղացողի և 3 ապագա դրաֆթների ընտրության իրավունք». NBA.com. 2011 թ․ փետրվարի 22. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Գոնզալես, Անտոնիո. «Տիմոֆեյ Մոզգովը տիրում է 29 անդրադարձի, «Նագեթսը» վերջին վայրկյանին հաղթում է «Ուորիորսին»». «denverpost.com». «Ասոշիեդ պրես». Վերցված է 2014 թ․ Ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոֆեյ Մոզգով» հոդվածին։ |