Մոդենա (ֆուտբոլային ակումբ)

«Մոդենա» (իտալ.՝ Modena F.C.), իտալական ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1912 թվականին։ 2017/18 մրցաշրջանում հայտավորվել է Լեգա Պրո-ում (սերիա Կ, Իտալիայի ֆուտբոլային համակարգի երրորդ ուժեղագույն դիվիզիոնը)։ Սակայն արդեն 2017 թվականի նոյեմբերի 6-ին հայտարարվեց ակումբի լուծարման մասին՝ ֆինանսական պատճառներով։ Թիմը հանդես է գալիս «Ալբերտո Բրալյա» մարզադաշտում, որը տեղավորում է 21 հազար հանդիսական: Այնուամենայնիվ, ակումբն ամբողջությամբ չի անհետացել և շարունակել է ելույթները։

'
Երկիր  Իտալիա
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Իր պատմության մեծ մասը թիմը հանդես է եկել Սերիա Բ-ում, որտեղ անցկացրել է 50 մրցաշրջան, իսկ 28 մրցաշրջան թիմը խաղացել է Սերիա Ա-ում: «Մոդենան»  միակ թիմն է, որը երկու անգամ հաղթել է անգլո-իտալական գավաթը՝ 1981 և 1982 թվականներին:

Ակումբի գույներն են դեղինն ու կապույտը։

Պատմություն

խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1912 թվականին։

1965 թվականի ապրիլի 4-ին «Մոդենան» տնային մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ԽՍՀՄ հավաքականի հետ։ Հյուրերն ավելի ուժեղ գտնվեցին (1:4): Տանտերերի կազմում միակ գնդակը 11 մետրանոցից խփել է Ջուզեպե Լոնգոնին[1]։

2008 թվականի նոյեմբերին թիմի վատ արդյունքների պատճառով «Մոդենայի» նախագահ Ջանկառլո Ջիբելինին քահանա Գրեգորիո Կոլոզիոյին խնդրել է ակումբի հանդերձարանում էկզորցիզմի սեանս անցկացնել[2]։

2015 թվականի ամռանը թիմի գլխավոր մարզիչ է դարձել Էռնան Կրեսպոն[3]։ 2016 թվականի մարտին թիմի անհաջող արդյունքների պատճառով արգենտինացին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ Կրեսպոնի հեռացման պահին «Մոդենան» զբաղեցնում էր 18-րդ տեղը և գտնվում էր մեկնման գոտուց մեկ կետի հեռավորության վրա[4]։

2017 թվականի նոյեմբերին C Սերիայի չորս խաղերում չներկայանալը հանգեցրեց նրան, որ թիմի պրոֆեսիոնալ կարգավիճակը զրկվեց, իսկ «Մոդենան» հեռացվեց մրցաշարից։ Խաղերից բացակայելու պատճառը ֆինանսական անբարենպաստ վիճակն էր, որի պատճառով ակումբը չէր կարող վճարել մարզադաշտի վարձավճարը[5]։ Թիմի սնանկացումից հետո քաղաքապետ Ջան Կառլո Մուզզարելին հայտարարել է, որ 8 ամսվա ընթացքում թիմի համար նոր սեփականատեր կգտնվի, ինչից հետո թիմը կրկին կարող է հանդես գալ Դ Սերիայում: Թիմի սեփականատերերի որոնմամբ զբաղվել է նաեւ ակումբի նախկին խաղացող Լուկա Թոնին[6]։

Թիմը, այնուամենայնիվ, սկսեց 2018/19 մրցաշրջանը Սերիա D-ում: Թիմն իր խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ փլեյ-օֆֆի հանդիպումներում կարողացավ ապահովել տեղը հաջորդ մրցաշրջանում Սերիա C-ում: Փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում «Մոդենան» հաղթեց «Ռեջիանային» (4:1)[7]։

Ռեկորդներ

խմբագրել
  • Ամենաշատ հանդիպումները ակումբում ՝ Ռենատո Բրագիլա, 484
  • Ամենաշատ խփված գոլերը՝ Ռենատո Բրիգենտի, 82
  • Ամենախոշոր տնային հաղթանակը 6-0 «Լիվորնո», Սերիա A 1929/30
  • Ամենամեծ տնային պարտությունը 5-0 Նապոլի, Սերիա A 1929/30
  • Ամենախոշոր արտագնա հաղթանակը՝ 0-4 Վենեցիա, Սերիա Ա 1939/40
  • Ամենամեծ արտագնա պարտությունը՝ 1:9 Լացիո, Սերիա Ա 1931/32

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ДЕНЬ В ИСТОРИИ СБОРНОЙ — 4 АПРЕЛЯ». Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  2. «Итальянский клуб прибегнул к помощи экзорциста». Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Креспо возглавил «Модену»». Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Креспо уволен из «Модены»». Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Итальянская «Модена» лишилась профессионального статуса из-за неявки на 4 матча подряд». Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Тони надеется возродить клуб в Модене». Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Serie D Girone D 2018/2019». Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումններ

խմբագրել