Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռ

Մշո Սուրբ Կարապետի երկփեղկանի փայտյա դուռ

Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռ, Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դուռ, որը համարվում է հայ միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոց։ Ստեղծվել է 1212 թվականին հայ վարպետների կողմից։ 1915 թվականի մեծ եղեռնից հետո վանքը թալանվել և ավերվել է։ Փրկվել է միայն վանքի դուռը։

Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռ
Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռ
տեսակերկփեղկ դուռ
մասնավոր հավաքածու
նյութընկուզենու փայտ
բարձրություն185
լայնություն115
քաշ169.8 կգ
ստեղծվել է1212 թ․
ստեղծման վայրՄուշ
Մետրոպոլիտեն թանգարանի կայք

Փայտյա դուռը ներկայացվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսում (22/09/2018 թ.-13/01/2019 թ.)[1]:

Նկարագրություն խմբագրել

Մոնումենտալ փորագրությամբ փայտյա դուռն ունի չորս շրջանակված գոտիներ՝ շրջապատված դեկորացիաներով։ Դռան աջ կողմի փեղկի վրա չորս առաքյալներ են՝ Պետրոսը, Մարկոսը, Մատթևոսը և Պողոսը։ Ձախ կողմում պատկերված է Քրիստոսի մկրտությունը, Քրիստոսը կեսով սուզվել է ջրի մեջ՝ կողքին երկու ֆիգուր, հավանաբար, Գաբրիել հրեշտակապետը և Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Քրիստոսի հետևում Աստծո ձեռքն է. մի մեծ ձուկ լողում է ներքևի ջրերում։ Մկրտության պատկերները հաստատում են, որ դուռը պատկանել է Սուրբ Հովհաննես Մկրտիչին նվիրված եկեղեցուն[1]։

Արմեն Հախնազարյանի հուշապատում խմբագրել

Ստամբուլում բնակվող գերմանացի արվեստագետ Ռիխտերին իր թուրք հարևանի՝ պաշտոնաթող զինվորականի օգնությամբ 1976 թվականին 5000 գերմանական մարկով ձեռք է բերել և իր տանը գաղտնի կերպով պահել Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը։ Զինվորականը դուռը Ստամբուլ էր տեղափոխել Մուշ մարզի քրդաբնակ գյուղերից։ Զինվորականը կարողացել է համոզել քուրդ գյուղապետին, որը ֆինանսական խնդիրների պատճառով ցանկացել է սղոցել, ըստ նախշերի մաս-մաս անել դուռը և կտորները վաճառել գյուղ եկած զբոսաշրջիկներին։ Զինվորականը Ռիխտերին է ցույց տալիս դռան լուսանկարը և վերջինս, խորհրդակցելով Արմեն Հախնազարյանի հետ, համաձայնում է գնել այն[2][3]։

  Փեղկերի կենտրոնում գտնվող քառակուսիները շեշտված են կլոր ծաղկազարդ հյուսվածքով՝ անկյուններին երկու հրեշտակ, թռչուններ ու կենդանիներ։ Այս բոլորը հիշեցնում է խաչքարերի ներքևում հավերժության նշանը։ Դռան զարդը, սակայն, երկու քառանկյուններում քանդակված առաքյալներն ու ավետարանիչներն են՝ կանգնած դիրքով։ Ձախում՝ յոթ սրբեր, որոնցից հինգը իրար նման են, իսկ երկուսն՝ ավելի փոքր, սրանցից մեկը Հիսուսի մկրտությունն է ներկայացնում՝ Սուրբ Հոգու նշանը վրան։ Աջում չորս առաքյալներն են՝ փոքրիկ սյուներով իրարից բաժանված։ Պետրոսը՝ բանալին ձեռքին, Պողոսը՝ սրով[3]։  

Անկարայում գերմանական դեսպանատան մշակութային կցորդ դոկտոր Ցինզերի աջակցությամբ դուռը տեղափոխում են Անկարա, որտեղից էլ՝ Գերմանիա։ Ստամբուլում կեղծ մեղադրանքների հիման վրա Ռիխտերին բանտարում են, և նա մահանում է բանտում։ Ռիխտերի մահից հետո Արմեն Հախնազարյանը Գերմանիայում հանդիպում է նրա այրուն և տեղեկանում, որ տիկին Ռիխտերը ֆինանսական խնդիրների պատճառով պատրաստվում է վաճառել դուռը[3]։

1996 թվականին Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը Լոնդոնում աճուրդով վաճառվում է հիսուն հազար դոլարով։ Այն գնում է ազգությամբ ոչ հայ անհայտ մի անձ[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել