Մնեմոսինե (նկար)
«Մնեմոսինե» (ինչպես նաև «Հիշողության ջահ» և «Ռիկորդանզա», անգլ.՝ Mnemosyne), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1875-1881 թվականներին։ Այս աշխատանքի համար բնորդուհի է եղել Ջեյն Մորիսը[1][2]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1875 |
բարձրություն | 1,3 մետր |
լայնություն | 0,61 մետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |

Տեղեկություն նկարի մասին
խմբագրելԴանթե Գաբրիել Ռոսսետտին սկսել է նկարել «Մնեմոսինեն» որպես իր մեկ այլ աշխատանքի՝ «Աստարտե Սիրիացի» նկարի էսքիզ[4], որի համար Ջեյն Մորիսը բնորդ է եղել 1875-1876 թվականների ձմռանը[5], սակայն հետագայում Ռոսսետտին վերափոխել է իր էսքիզը Մնեմոսինեի՝ հունական դիցաբանությունում հիշողության աստվածուհու կերպարով։ Նկարիչը երկու նկարների մասին էլ հիշատակել է 1876 թվականի ապրիլի 29-ին մորը գրված նամակում, որտեղ ասում է, որ դրանց տարբերակում է բնորդուհու ձեռքերի և գլխի դիրքը։
Մեկ ամիս անց Ռոսսետտին շրջանակ է պատվիրել և մտադիր է եղել վաճառել նկարը Կլարենս Ֆրային[2], սակայն վերջինս հրաժարվել է, և 1876 թվականի հուլիսին նկարը ցանկացել է ձեռք բերել Ֆրեդերիկ Լեյլանդը, որը հայտնի է նրանով, որ գնել է Ռոսսետտիի հեղինակած կանանց մի շարք դիմանկարներ։ Նկարը բավականին մեծ է եղել նրա աշխատասենյակի համար, այդ իսկ պատճառով նկարիչը շարունակել է աշխատել կտավի վրա։ «Մնեմոսինեն» վերջնական վիճակով Լեյլանդի մոտ հայտնվել է 1881 թվականին[1][3]։
Շրջանակի գրությունը հետևյալն է.
Thou fill'st from the winged chalice of the soul Thy lamp, O Memory, fire-winged to its goal[2]. |
1892 թվականին նկարը հայտնվել է Քրիստիս աճուրդում, որից հետո մի քանի անգամ փոխել է տերերին, մինչև որ 1916 թվականին այն ձեռք է բերել Սեմյուել Բենքրոֆթ կրտսերը՝ պրեռաֆայելիտների նկարների ամենախոշոր հավաքածուներից մեկի սեփականատերը։ 1935 թվականին Բենքրոֆթները փոխանցել են իրենց հավաքածուն Դելավերի գեղարվեստի թանգարանին, ինչից հետո նկարը մինչ օրս գտնվում է այնտեղ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Waking Dreams, p.206.
- ↑ 2,0 2,1 2,2 McGann, Jerome (editor) (2005). «Mnemosyne». Rossetti Archive. Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ 3,0 3,1 Waking Dreams, p. 26 (figure 5).
- ↑ Marsh, 1994, էջ 128
- ↑ Marsh, 1994, էջ 130
- ↑ «History». Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
Գրականություն
խմբագրել- Marsh, Jan Pre-Raphaelite Women: Images of femininity in Pre-Raphaelite art. — London: Artus Books, 1994. — ISBN 1-898799-33-4
- Wildman, Stephen; Laurel Bradley, Deborah Cherry, John Christian, David B. Elliott, Betty Elzea, Margaretta Fredrick, Caroline Hannah, Jan Marsh, Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 395.