Մնացական Խաչատուրի Առաքելյան (1925), հայ խորհրդային կոլտնտեսական, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)[1]։

Մնացական Առաքելյան
Ծնվել է1925
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականին։ ԽՄԿԿ անդամ է 1964 թվականից։ Կրթությունը թերի միջնակարգ։ 1939 թվականից եղել է կոլտնտեսության հովիվ, այնուհետև սովխոզի ավագ հովիվ, 1964 թվականից՝ ՀԽՍՀ Թալինի շրջանի Ալագյազ սովխոզի ոչխարաբուծական բրիգադի բրիգադիր։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 9-րդ գումարման ազգությունների խորհրդի պատգամավոր (1974-1979) ՀԽՍՀ Թալինի թիվ 415 ընտրատարածքից, Ազգությունների խորհրդի գյուղատնտեսական հանձնաժողովի անդամ[2]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Аракелян Мнацакан Хачатурович
  2. Մնացական Առաքելյանի կենսագրությունը ru.hayazg.info կայքում
  3. Музалевский М. В. Герои Социалистического Труда. Биобиблиографический словарь. — М.: РИЦ "Кавалер", 2008. — Т. 2. — 200 с.

Աղբյուրներ խմբագրել

  • Депутаты Верховного Совета СССР. 9 созыв. Издание Президиума Верховного Совета СССР. — М., 1974. — 550 с.