Մյու (ճապ.՝ ミュウ,անգլ.՝ Mew), պոկեմոն, «Պոկեմոն» խաղերի, մանգայի և անիմեի շարքից, որը պատկանում է Նինթենդո-ին և Game Freak-ին։ «Պոկեմոնների» տիեզերքում Մյուն առասպելական պոկեմոններից մեկն է: Նրան ավելացրել է Pokémon Red և Blue խաղերին ծրագրավորող Շիգեկի Մորիմոտոն որպես գաղտնի կերպար, իսկ հետո խաղացողները հայտնաբերել են տվյալների մայնինգի միջոցով։ Շատ խոսակցություններ կային խաղերում Մյուի հայտնվելու շուրջ, ինչը հանգեցրեց ավելի մեծ հաջողությունների «Պոկեմոն» ֆրանշիզայի համար: Երկար ժամանակ Մյուին կարելի էր բռնել միայն Nintendo-ի կողմից անցկացվող հատուկ միջոցառումների ժամանակ կամ բագերի միջոցով։

'
*
Պոկեմոնների ազգային ցանկում


Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Տեսակ
Զանգված
Հասակ
Արտաքին բնութագրիչ
Գլխավոր առանձնահատկություն
Հիմնական բնակավայր
Նախասիրություն
Տեխնիկա
Զարգացման մակարդակ
Սկզբնական մակարդակ
Զարգացած մակարդակ
Գերզարգացած մակարդակ
Զարգացման ձև
Հատկությունների փոփոխություն
Տեխնիկական հնարքներ
Գլխավոր տեխնիկա
Թուլություն
Պոկեմարզիչ
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

1988 թվականին Մյուն առաջին անգամ հայտնվեց «Պոկեմոն: Մյություն Մյուի դեմ» անիմեում, որտեղ նրան տրվեց գլխավոր դերը Մյություի հետ միասին։ Ըստ սյուժեի՝ մի խումբ գիտնականներ Գայանաի ջունգլիներում գտան Մյուի քարացած թարթիչը, այնուհետև դրա օգնությամբ Մյություի համար ստեղծեցին Մյուի՝ գենետիկորեն բարելավված կլոնը: Հետագայում Մյուն նաև որպես գլխավոր հերոս Լուկարիոյի հետ հայտնվեց «Պոկեմոն. Լուկարիոն և Մյուի գաղտնիքը» ֆիլմում, որտեղ բացահայտվեց նրա պատմությունը: «Պոկեմոն. Առասպելական պոկեմոնների գաղտնի վարպետը» հատուկ դրվագում, որտեղ գլխավոր հերոսը Մյուի միրաժային տարբերակն էր, որն օգնեց Էշին և նրա ընկերներին: Մյուի մասին հիշատակվել է նաև «Պոկեմոնո. Դետեկտիվ Պիկաչու» լիամետրաժ ​​ֆիլմում։

Ստեղծումը և Կոնցեպտը

խմբագրել

Ի տարբերություն ֆրանշիզայի այլ կերպարների՝ Պոկեմոնների սերիալի գեղարվեստական ​​ղեկավար Քեն Սուգիմորին ներգրավված չէր Մյուի մշակման մեջ։ Ճապոնիայում խաղերի թողարկումից առաջ ծրագրավորող Շիգեկի Մորիմոտոն Մյուին գաղտնի ավելացրել է Pokémon Red և Blue-ին որպես կատակ։ Նախատեսված էր, որ միայն Game Freak-ի աշխատակիցները կիմանային Պոկեմոն-ի մասին և կկարողանան ձեռք բերել այն[1][2]։ Մյուն ավելացվեց խաղերի մշակման վերջում, քանի որ վրիպազերծման գործառույթն անջատված էր՝ ևս մեկ կերպարի համար բավականաչափ տարածք ազատելու համար: Խաղացողները կարողացան հանդիպել և բռնել պոկեմոններին՝ օգտագործելով հայտնաբերված բագը[2][3]:

1996 թվականի գարնանը Game Freak-ի տնօրեն Սատոշի Տաջիրին փորձարկեց ճապոնական CoroCoro Comic մանգա ամսագիրը որպես Մյուի մասնակցությամբ անվճար Pokémon TCG քարտերի բաշխման հարթակ[4], ինչը զարմացրեց ընկերության աշխատակիցներից շատերին, ինչպես նաև Մորիմոտոնին[1]։ Փորձը հաջողությամբ ավարտվեց և 1996 թվականի ապրիլի 15-ին Game Freak-ը հայտարարեց մրցույթ, որի արդյունքում 151 հաղթողներ ստացան Մյուին խաղում։ Հաղթողների թիվը արտացոլում է 1-ին սերնդի Պոկեմոնի և Մյուի սերիական համարը Պոկեդեքսում՝ Պոկեմոնի ներխաղային հանրագիտարանում[5]։ Թաջիրին նշել է, որ այս նախաձեռնությունները իրարանցում են առաջացրել «անտեսանելի կերպարի» շուրջ, օգնել են պահպանել հետաքրքրությունը խաղերի նկատմամբ, և բամբասանքներ ու առասպելներ են առաջացրել, որոնք փոխանցվում են խաղացողից խաղացող[6]: Այս ամենն ի վերջո հանգեցրեց Pokémon Red և Blue-ի վաճառքի ավելացմանը[7]:

Արձագանք և ակնարկներ

խմբագրել

Իր՝ հավասարակշռված վիճակագրության և ցանկացած քայլ սովորելու ունակության շնորհիվ Մյուն համարվում է Red, Blue и Yellow խաղերի լավագույն պոկեմոններից մեկը[8]: Երեխաների վրա գեղարվեստական ​​կերպարների ազդեցության ուսումնասիրությունները, ինչպես օրինակ Pikachu’s Global Adventure: The Rise and Fall of Pokémon գրքում, ցույց են տվել, որ Մյուն ամենից շատ տարածված է աղջիկների շրջանում, ովքեր սիրում են «քնքուշ» կերպարներ. Մյութուն, ընդհակառակը, տարածված է մեծ տղաների շրջանում, ովքեր հետաքրքրված են «ուժեղ և սարսափելի» կերպարներով[9]: Media and the Make-Believe Worlds of Children գիրքը նմանատիպ համեմատություն է արել։ Մյուն նկարագրվել է որպես «մանկական և նուրբ, ուժեղ և քնքուշ»՝ ընդգծելով նրա կարևորությունը երեխաների համար, քանի որ այն հակասում է Մյություին[10]: Ըստ IGN-ի՝ Մյուն-ն ճանաչվել է հոգեբանական տիպի լավագույն պոկեմոններից մեկը Մյություի, Ալկազամիի և Սթարմի հետ միասին։ Այն նաև կոչվում է Մյություի լավ մրցակից և անկանխատեսելի պոկեմոն, քանի որ այն կարող է սովորել ցանկացած հարձակում խաղերում[11]։

Մյուի տարածումը հատուկ միջոցառումների միջոցով համարվում է Ճապոնիայում խաղերի շարքի հաջողության հիմնական պատճառներից մեկը[4]։ Այնուամենայնիվ, Computer and Video Games ամսագիրը քննադատեց Մյուի բացառիկությունը Nintendo-ի միջոցառումներում՝ այն անվանելով Պոկեմոն շարքի ամենավատ կողմերից մեկը, քանի որ Մյուին կարող էին բռնել հատուկ սարքերի միջոցով, ինչպիսին է Pro Action Replay-ը, ինչը իրադարձությունները դարձնում էր անօգուտ և հնացած[12]։ Մյուն UGO.com-ի «25 ամենաթեժ թաքնված կերպարները» ցանկում վեցերորդն էր[13]: Թրեյսի Ուեսթը և Քեթրին Նոլը, Pokémon Top 10 Handbook-ի հեղինակները, Mew-ին անվանել են լավագույն լեգենդար պոկեմոն և հինգերորդ լավագույն պոկեմոն՝ ընդհանուր առմամբ[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «ポケットモンスター』スタッフインタビュー» (ճապոներեն). Nintendo. Արխիվացված օրիգինալից 2000-10-18-ին. Վերցված է 2009-06-06-ին.
  2. 2,0 2,1 «How Mew Saved Pokemon - GameSpot». Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-06-ին.
  3. «Iwata Asks - Pokémon HeartGold Version & Pokémon SoulSilver Version». Nintendo. Արխիվացված օրիգինալից 2012-12-05-ին. Վերցված է 2010-03-12-ին.
  4. 4,0 4,1 Pokemania: Secrets behind the international phenomenon (անգլերեն). Columbia University: Columbia University. 2000. doi:10.7916/D8V12CPD. Արխիվացված է օրիգինալից 2000-02-07-ին. Վերցված է 2009-05-21-ին. Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  5. «ポケモン年» (ճապոներեն). Nintendo. Արխիվացված օրիգինալից 2019-08-11-ին. Վերցված է 2009-06-06-ին.
  6. «The Ultimate Game Freak». Time Asia. 1999-11-22. Արխիվացված է օրիգինալից 2009-05-14-ին. Վերցված է 2009-06-07-ին.
  7. Chua-Eoan, Howard; Larimer, Tim (1999-11-22). «TIMEasia.com - Cover: Digi Mania - Page 2 - 11/22/99». Time Asia. Արխիվացված է օրիգինալից 2009-05-19-ին. Վերցված է 2009-05-21-ին.
  8. Loe, Casey Pokémon Perfect Guide Includes Red-Yellow-Blue. — Versus Books, 1999. — С. 124. — ISBN 1-930206-15-01
  9. Tobin, Joseph Jay Pikachu's Global Adventure: The Rise and Fall of Pokémon. — Duke University Press, 2004. — С. 180, 283. — ISBN 0-8223-3287-6
  10. Götz, Maya; Lemish, Dafna; International Communication Association Conference; Aidman, Amy; Moon, Hyesung Media and the Make-believe Worlds of Children: When Harry Potter Meets Pokémon in Disneyland. — Routledge, 2005. — С. 105. — ISBN 0-8058-5191-7
  11. «Pokémon Stadium 2: Basics». Արխիվացված է օրիգինալից 2010-09-12-ին. Վերցված է 2012-06-30-ին.
  12. NGamer Staff (2007-07-25). «Nintendo Feature: Best and Worst of Pokémon». Computer and Video Games. Արխիվացված օրիգինալից 2012-09-27-ին. Վերցված է 2009-06-09-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  13. K. Thor Jensen (2010-12-07). «The 25 Awesomest Hidden Characters — UGO.com». UGO.com. Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին. Վերցված է 2011-03-22-ին.
  14. West, Tracey; Noll, Katherine Pokémon Top 10 Handbook. — 2007. — С. 37, 77. — ISBN 978-0-545-00161-8

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյու (պոկեմոն)» հոդվածին։