Մյուրեյ Վեյդենբաում (անգլ.՝ Murray Lew Weidenbaum) ամերիկացի տնտեսագետ։

Մյուրեյ Վեյդենբաում
անգլ.՝ Murray Lew Weidenbaum
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1927(1927-02-10)[1][2]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 20, 2014(2014-03-20)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրClayton, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Նյու Յորք քաղաքի քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
Զբաղեցրած պաշտոններUnited States Assistant Secretary of the Treasury? և Chair of the Council of Economic Advisers?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Murray Weidenbaum Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

Վեյդենբաումը ծնվել է Բրոնքսում գտնվող հրեական ընտանիքում։ Նա բակալավրի աստիճան ստացել է Սիթի քոլեջից (Նյու Յորք), մագիստրոս՝ Կոլումբիայի համալսարանից և դոկտոր՝ Փրինսթոնի համալսարանից[3]։ 1964 թվականից դասավանդել է Սենտ Լուիսի Վաշինգտոնի համալսարանում։ 1969-1971 թվականներին եղել է Գանձապետարանի տնտեսական քաղաքականության հարցերով տեղակալը։ ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդականների խորհրդի նախագահ (1981-1982 թվականներ)։ Նա եղել է Ադամ Սմիթի մրցանակի դափնեկիր (1996)։ 1975 թվականին մասնակցել է Վաշինգտոնի համալսարանում ամերիկյան բիզնես ուսումնասիրությունների կենտրոնի ստեղծմանը, որը 2001 թվականից կոչվում է Վայդենբաում կենտրոն[4]։ Վայդենբաումը լայնածավալ հետազոտություն է կատարել Հարավարևելյան Ասիայում արտասահմանյան չինական բամբուկի ցանցի դերի վերաբերյալ։ Նա ուսումնասիրել է հետևյալ թեման «Բամբուկե ցանց, թե ինչպես են արտագաղթած չինացի ձեռնարկատերերը ստեղծում նոր տնտեսական գերտերություն Ասիայում» գրքում[5][6]։

Մահ խմբագրել

Վայդենբաումը մահացել է 2014 թվականի մարտի 20-ին Միսսուրի նահանգի Քլեյթոն քաղաքում գտնվող իր տանը։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • «Բիզնես, կառավարություն և հասարակություն» անգլ.՝ Business, Government, and the Public, 1990
  • «Բիզնեսը և կառավարությունը համաշխարհային շուկայում» անգլ.՝ Business and Government in the Global Marketplace, 1995

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #134139895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. https://books.google.am/books?id=UgRQAsk0CK4C&q=weidenbaum&redir_esc=y#v=snippet&q=weidenbaum&f=false
  4. https://archive.org/details/bamboonetworkhow00weid
  5. https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1540-6261.1959.tb00501.x
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել