Մհեր Մարգարյան

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ

Մհեր Մարգարյան (նոյեմբերի 4, 1974(1974-11-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ միջազգայնագետ-պատմաբան։ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան, մշտական ներկայացուցիչ։ Հայաստանի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար[1]։

Մհեր Մարգարյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1974(1974-11-04) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
Մասնագիտությունպատմաբան և դիվանագետ

Կենսագրություն խմբագրել

Մհեր Մարգարյանը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 4-ին, Երևանում։ 1991-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում՝ ստանալով միջազգայնագետ-պատմաբանի որակավորում, 1996-1999 թվականներին եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Նորագույն պատմության ամբիոնի ասպիրանտ։ 2000 թվականին ուսանել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, 2005 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել Ջ․ Մարշալի անվան Եվրոպական կենտրոնի «Ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության խնդիրների ծրագիր» դասընթացի շրջանակներում (Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա), 2011 թվականին ուսանել է Եվրոպական ուսումնասիրությունների Եվրոպայի քոլեջում (Բրյուգե, Բելգիա)[1]։

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, որտեղ 1998-2001 թվականներին եղել է Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի կցորդ, երրորդ քարտուղար, 2001-2004 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ Միավորված ազգերի կազմակերպությունում (Նյու Յորք, ԱՄՆ), երկրորդ քարտուղար, 2005-2006 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ, 2006-2009 թվականներին՝ Լոնդոնում ՀՀ դեսպանատան առաջին քարտուղար (Միացյալ Թագավորություն), 2009-2015 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի վարիչ, 2015-2017 թվականներին՝ Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (Ժնև, Շվեյցարիա), 2017-2018 թվականներին՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ (Նյու Յորք, ԱՄՆ)։ ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 13-ի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)[1][2]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

Ունի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[3]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյան
  2. ՀՀ նախագահի հրամանագիրը Մհեր Մարգարյանին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել