Գրիգոր Մկրտչյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Մկրտչյան (այլ կիրառումներ)

Գրիգոր Լևոնի Մկրտչյան (1902, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Գրիգոր Մկրտչյան
Ծնվել է1902
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Վախճանվել է1948
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ալեքսանդրիայում՝ պաստելի վարպետ Բալենի մոտ (1926-1929), որտեղ 1930 թվականին հիմնել է «Գրեգուար» նկարասրահը։ 1947 թվականին հայրենադարձել է։ Մկրտչյանի ռեալիստական բնանկարներն ու դիմանկարներն աչքի են ընկնում գույնի նուրբ զգացողությամբ, թանձր երփնագրով, քնարականությամբ[1]։

  • «Կառնավալ»
  • «Բնանկար ծառով»
  • «Աղջիկն ընթերցելիս»

Մասնակցել է Կահիրեի և Ալեքսանդրիայի տարեկան սալոնների ու Հայ մշակույթի բարեկամների միության ցուցահանդեսներին։

Գրականություն խմբագրել

  • Avedissian O, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.