Մկրտիչ Հարությունյան փողոց (Թալին)

Մկրտիչ Հարությունյան փողոց, փողոց Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին քաղաքում[1][2]։ Փողոցը սկիզբ է առնում Թալինի կաթողիկե եկեղեցու հարակից գերեզմանոցի արևմտյան կողմից և, ձգվելով հարավ, ավարտվում է Մկրտիչ Հարությունյան փողոցի 1-ին նրբանցքի սկզբնամասում։ Փողոցի հետ հատվում են Սայաթ-Նովայի և Աղասի Խանջյան փողոցները[2]: Փողոցը անվանակոչվել է ի պատիվ Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված թալինցի զինծառայող, փոխգնդապետ, Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության խմբի ղեկավար Մկրտիչ Հարությունյանի[1][2]։

Մկրտիչ Հարությունյան փողոց
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գտնվում էԹալին
ՄարզԱրագածոտնի մարզ
Պատմական շրջանԱրագածոտն, Այրարատ
ՍկիզբԹալինի գերեզմանոց
ԱվարտՄկրտիչ Հարությունյան փողոցի 1-ին նրբանցք
Նախկին անվանումՄաքսիմ Գորկու փողոց
Անվանվել էՄկրտիչ Հարությունյան

Պատմություն

խմբագրել

Փողոցը նախկինում կրել է ռուս գրող Մաքսիմ Գորկու անունը[1]։ 2023 թվականի հուլիսի 14-ին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի «N 93-Ա» որոշմամբ փողոցը և նրան հարող նրբանցքը անվանափոխվել են թալինցի զինծառայող, փոխգնդապետ, Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության խմբի ղեկավար Մկրտիչ Հարությունյանի անվամբ[1]։ Մկրտիչ Հարությունյանը զոհվել է 2023 թվականի ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ[2]։ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին, որից հետո կրակ էին բացել նրանց ուղղությամբ[2]։ Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել էր 4, վիրավորվել 6 զինծառայող[2]։

Նույն թվականի հուլիսի 22-ին տեղի է ունեցել փողոցի բացման արարողությունը, որին մասնակցել են Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցները, Մկրտիչ Հարությունյանի հարազատները և համայնքի բնակիչները[2]։

Նշանակալի կառույցներ

խմբագրել

2024 թվականի հունիսի 4-ին Թալինի Աղասի Խանջյան և Մկրտիչ Հարությունյան փողոցների խաչմերուկում բացվել է Մկրտիչ Հարությունյանի հուշարձան-կոթողը։ Այն կառուցվել է Հատուկ նշանակության զորամասի հրամանատար Արգիշտի Վարդանյանի, մարտական ընկերների ջանքերով և Թալինի համայնքապետարանի աջակցությամբ[3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու N 93-Ա որոշում, 14 հուլիսի, 2023 թ․» (PDF). aragatsotn.mtad.am. 2023 թ․ հուլիսի 14. Վերցված է 2024 թ․ հուլիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Թալինի փողոցներից մեկն անվանակոչվել է ԶՈւ հատուկ նշանակության խմբի ղեկավար Մկրտիչ Հարությունյանի անունով». shabat.am. 2023 թ․ հուլիսի 22. Վերցված է 2024 թ․ հուլիսի 21-ին.
  3. «ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ». ՀՀ Պաշտպանության Նախարարություն, «Հայ Զինվոր» պաշտոնաթերթ.
  4. «Մգրոն միշտ մեր կողքին է լինելու. տեղի ունեցավ հետախույզ Մկրտիչ Հարությունյանի հուշարձան-կոթողի բացման արարողությունը». news.am. 2024 թ․ հունիսի 9. Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.