Մկրտիչ Դաշտոյան

խորհրդային բանակի զինվորական

Մկրտիչ Սերգեյի Դաշտոյան (1914[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 9, 1944(1944-12-09)[1], Իտալիա[1]), խորհրդային բանակի զինվորական, Իտալիայի դիմադրության շարժման հերոս։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կերչում վիրավոր վիճակում գերվել է (1942) և տարվել Իտալիա։ Փախել է համակենտրոնացման ճամբարից և միացել Միլանի հյուսիսում գործող 54-րդ գարիբալդիական հարվածային «Մակարիո» բրիգադին։ Կռվել է իտալացի պարտիզանների շարքերում և զոհվել Պոնտե դը Լեոնիի շրջանում ծավալված մարտում։

Մկրտիչ Դաշտոյան
1914[1] - դեկտեմբերի 9, 1944(1944-12-09)[1]
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԻտալիա[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ[1] և Իտալիայի դիմադրության շարժում[1]
Պարգևներ
Մարտական արիության համար բրոնզե մեդալ

Հայտնի է եղել «Միշա», «Միշել» ծածկանուններով։ Դաշտոյանը հռչակվել է Իտալիայի ազգային հերոս։ Հետմահու արժանացել է (1965) իտալական «Մարտական խիզախության համար» բրոնզե մեդալի։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 290