Մկնասոխ սիբիրական
Մկնասոխ սիբիրական | |
Մկնասոխ սիբիրական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
Ենթաընտանիք | Մկնասոխայիններ (Scilloideae) |
Ցեղ | Մկնասոխ (Scilla) |
Տեսակ | Մկնասոխ սիբիրական (S. siberica) |
Միջազգային անվանում | |
Scilla siberica |
Մկնասոխ սիբիրական (լատ.՝ Scilla sibirica), շուշանազգիների ընտանիքին պատկանող սոխուկավոր միամյա ծաղկաբույս։
Տերևները ժապավենաձև են, սրածայր, կողքերից դեպի կենտրոն թեթևակի ոլորված, մուգ կանաչ։ Ցողուն չունի, վերջինիս փոխարինում են 1-4 անտերև ծաղկակիրները, որոնց գագաթին է գտնվում նոսր ծաղկաբույլը՝ կազմված է 1-5 երկնագույն մուգ շերտերով կամ միանգամայն սպիտակ, թեթևակի դեպի ցած հակված ծաղիկներից։ Սոխուկի տրամագիծը կազմում է մինչև 3 սմ, ծաղիկներինը՝ 2 սմ։ Ծաղկում է վաղ գարնանը։ Սիբիրական մկնասոխը բավականին լուսասեր է, խոնավասեր, գերադասում է սննդանյութերով հարուստ, փուխր թեթև ավազակավային, ջրաթափանց և օդաթափանց ստրուկտուրային հողերը, որոնք լավ են դրենաժի ենթարկվում։ Ջերմասեր չէ։ Որպես տիպիկ էֆեմերոիդ բույս ծաղկումից անմիջապես հետո անցնում է հագուստի շրջանի, վերերկրյա զանգվածը չորանում է և սոխուկը առանց վնասվելու դիմանում է չորային շրջանին։ Բազմանում է սերմերով և սոխուկներով։ Ցանքը կատարում են աշնանը՝ բաց գրունտում։ Սերմնաբույսերը ծաղկում են երկրորդ–երրորդ տարում։ Ունի բուժիչ նշանակություն․ սոխուկները պարունակում են սոցլոստրին, խոլին, որոնք օգնում են սրտային հիվանդությունների դեպքում։ Օգտագործում են ալպինարիաներում և քարապարտեզներում, վաղ գարնանային կոմպոզիցիաներում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987