Մլադեն Իվանիչ

բոսնիացի քաղաքական գործիչ

Մլադեն Իվանիչ (սերբ.՝ Младен Иванић, սեպտեմբերի 16, 1958(1958-09-16)[1], Սանսկի Մոստ, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի քաղաքական գործիչ, 2014 թվականի նոյեմբերի 17-ից Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության անդամ բոսնիացի սերբերի կողմից։ Ժողովրդավարական առաջընթաց կուսակցության հիմնադիր (1999) և առաջնորդներից մեկը։

Մլադեն Իվանիչ
սերբ.՝ Младен Иванић
Նախորդող Նեբոյշա Ռադմանովիչ
 
Կուսակցություն՝ Party of Democratic Progress?
Կրթություն՝ University of Banja Luka, Faculty of Economics? և Բելգրադի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 16, 1958(1958-09-16)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Սանսկի Մոստ, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Բոսնիա և Հերցեգովինա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 16-ին Սանկսի Մոստ քաղաքում։ 1981 թվականին ավարտել է Բանյա Լուկայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը։ Ապա, 1984 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Բելգրադի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1985 թվականից նույն տեղում դասավանդում է ասոցիացված պրոֆեսորի պաշտոնում (անգլ.՝ associate professor): 1988 թվականին Բելգրադի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[2]։

2001-2003 թվականներին զբաղեցրել է Սերբական Հանրապետության վարչապետի պաշտոնը։ 2003-2007 թվականներին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/5966
  2. 2,0 2,1 «Curriculum Vitae» (PDF) (անգլերեն). Економски факултет Универзитет у Бањој Луци. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել