Մի վախեցիր մթությունից (անգլ.՝ Don't Be Afraid of the Dark), ամերիկյան սարսափ ֆիլմ, պրոդյուսեր՝ Գիլյերմո դել Տորոյի («Բլեյդ 2», «Հելբոյ 1 և , «Ֆավնի լաբիրինթոսը»), ABC հեռուստաալիքի հեռուստատեսային համանուն ֆիլմի ռեմեյքը (1973 թվական)։ Ռեժիսորը Կանադայում հայտնի կոմիքսների նկարիչ Թրոյ Նիքսին է, գլխավոր դերերում՝ Գայ Փիրս, Քեյթի Հոլմս և Բեյլի Մեդիսոն։

Մի վախեցիր մթությունից
անգլ.՝ Don't Be Afraid of the Dark
Երկիր ԱՄՆ
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Ավստրալիա
Ժանրֆենթեզի ֆիլմ
ՀիմքDon't Be Afraid of the Dark?
Թվական2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորTroy Nixey?
ՊրոդյուսերԳիլյերմո դել Տորո և Մարկ Ջոնսոն
Սցենարի հեղինակՄեթյու Ռոբինս և Գիլյերմո դել Տորո
ԴերակատարներԲեյլի Մեդիսոն, Քեյթի Հոլմս, Գայ Փիրս, Ջեք Թոմփսոն, Ալան Դեյլ, Ջուլիա Բլեյք, Նիքոլաս Բել, Ջեյմս ՄակՔեյ, Emelia Burns? և Grant Piro?
ՕպերատորՕլիվեր Սթափլթոն
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՋիլ Բիլքոք
Պատմվածքի վայրՌոդ Այլենդ
ԿինոընկերությունMiramax Films
Տևողություն99 րոպե
Պաշտոնական կայքէջ

Comic-Con ամենամյա փառատոնին հայտարարվել էր[1], որ ֆիլմը կթողարկվի 2011 թվականի հունվարի 12-ին[2]։ Սակայն հետագայում այդ ամսաթիվը մշտապես տեղափոխվել է։ Դա պայմանավորված էր Miramax Films-ի՝ ֆիլմի նկատմամբ իրավունքների վաճառքի ձգձգված գործարքով[3]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 6-ին[4]։

Որպեսզի պատկերի խորհրդավոր էակներին, Նիքսին ոգեշնչվել է՝ ժամերով հողափորերի լուսանկարներ դիտելով[5]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է նախաբանից։ 1910 թվականի հոկտեմբերյան մի գիշեր, խենթ կալվածատեր՝ նկարիչ և կենսաբան Էմերսոն Բլեքվուդը, իր աղախնին թաքցնում է նկուղում՝ նրա ատամները հեռացնելու նպատակով։ Նա բացատրում է, որ իր որդուն առևանգած խորհրդավոր արարածները խոստացել են վերադարձնել նրան ատամների դիմաց։ Այն ժամանակ, երբ Բլեքվուդը հանում է երիտասարդ սպասուհու ատամները, ամբողջ տանը խորհրդավոր շշուկ է լսվում։ Էմերսոնը մոտենում է օջախին և առաջարկում ատամները՝ տղային վերադարձնելու համար, սակայան նրան քաշում են օջախի մեջ։ Նախաբանն ավարտվում է նրանով, որ նկուղը կնքված և մոռացված է արդեն մի քանի սերունդ։

Բլեքվուդի կալվածք է գալիս Սալլի անունով մի աղջիկ (Բեյլի Մեդիսոն)։ Գոթական առանձնատան վերականգնմամբ զբաղվում է նրա հայրը՝ ճարտարապետ Ալեքսը (Գայ Փիրս) և նրա ընկերուհին՝ Քիմը (Քեյթի Հոլմս)։ Սալլիի մայրը լքել էր նրան, և աղջիկը իրեն հեռու և օտար էր պահում բոլորից։

Մի անգամ Սալլին տարօրինակ ձայներ է լսում, որոնք նրան կոչում էին անունով և կանչում իրենց հետևից։ Սալլին գտնում է բուխարին, որի կափարիչը ամրացված էր երկաթյա նիգերով։ Ձայները խնդրում են Սալլիին բացել բուխարին և խոստանում են իրենց բարեկամությունը։ Հայտնված հայրը թույլ չի տալիս նրան բացել բուխարու դուռը, սակայն Սալլին հասցրել էր կիսաբացել այն։ Դա բավարար էր, որ արարածները դուրս գան բուխարուց։ Նրանք սկսում են Սալլիի մոտ գալ գիշերները և խնդրում են նրան անջատել լույսը։

Տանը սկսվում են տարօրինակ բաներ կատարվել։ Քիմը հայտնաբերում է մի քանի կտրտված զգեստներ։ Ալեքսը կորցնում է ածելին։ Շուտով Քիմը մահճակալի տակ գտնում է պատռված արջուկ, որը նա էր նվիրել Սալլիին։ Սալլին պնդում է, որ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը մեղավոր է տանը տեղի ունեցող տարօրինակությունների համար, սակայն հայրը չի հավատում աղջկա պատմություններին։ Քիմը սկսում է աջակցել Սալլիին, երբ կատարվող տարօրինակությունները այլևս անհնար է լինում չնկատելը։

Քիմը խոսում է տան այգեպանի հետ, ով տեղյակ էր տան պատմությանը և խիստ վնասվել էր խորհրդավոր արարածների կողմից։ Նա զգուշացնում է ընտանիքին վտանգի մասին և խնդրում է նրանց հեռանալ կալվածքից։ Նա խնդրում է Քիմին այցելել տեղի գրադարան, որպեսզի տեղեկանքներ վերցնի տան նախորդ սեփականատիրոջ մասին։ Քիմը բացահայտում է, որ Էմերսոն Բլեքվուդի որդին անհետ կորել է։ Նախքան իր անհետանալը, Բլեքվուդը գրել էր փոքր արարածների մասին, որոնք երկրի վրա էին նախքան մարդկության հայտնվելը և այն մասին, որ նրանք առևանգել են երեխաներին, որպեսզի նրանց իրենց նման դարձնեն, ինչպես նաև կերել են նրանց ատամները։ Քիմը հասկանում է, որ այդ էակները հենց նրանք են, որոնց նկարագրում է Սալլին։

Գիտակցելով այն վտանգը, որում հայտնվել են, Քիմը փորձում է Սալլիին տնից դուրս բերել, սակայն արարածները անջատում են տան էլեկտրականությունը։ Ալեքսն ու Քիմը հայտնվում են էակների կազմակերպած ծուղակում։ Արարածներ կապում են Սալլիին և քաշում դեպի նկուղ։ Քիմը կարողանում է ազատվել, նա վազում է նկուղ և կապանքներից ազատում է Սալլին։ Ալեքսը վազում է նկուղ, բռնում է Սալլին, սակայն չի հասցնում օգնել Քիմին։ Նա տեսնում է, թե ինչպես են նրան քարշ տալիս դեպի բուխարին։

Վերջաբանում Ալեքսը և Սալլին լքում են տունը։ Սալլին տանն է թողնում Քիմի համար նկարած նկարը։ Նրանց հեռանալուց հետո էկրանին ցույց է տրվում, թե ինչպես է նկարը խորհրդավոր լողում ներքև՝ դեպի նկուղ, դեպի բուխարի։ Ֆիլմն ավարտվում է Քիմի խոսքով, ով դարձել էր այդ էակներից մեկը։ Մյուս էակները համբերատար սպասում են իրենց հաջորդ զոհին։

Դերերում խմբագրել

MPAA վարձույթային վարկանիշ խմբագրել

Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիան ֆիլմը ցուցադրել է վարձույթի R վարկանիշով (սահմանափակումը՝ մինչև 17 տարեկան, պահանջվում է ծնողի կամ չափահաս խնամակալի ուղեկցում), չնայած այն բանին, որ ռեժիսորը պնդել է PG-13-ի վարկանիշը (մինչև 13 տարեկան երեխաների դիտումը թույլատրվում է միայն ծնողների հետ)[6]

  Գիլյերմո Դել Տորո.

«Մենք կարծում էինք, որ կկարողանանք PG-13 վարկանիշով ֆիլմ նկարահանել։ Սակայն MPAA-ն մեր ֆիլմին շնորհել է R վարկանիշ, նրանց կարծիքով, պատճառը թափանցող վախն է։ Նրանք ասացին, որ կարիք չկա նման սարսափելի ֆիլմ ստեղծել»[7]։

 

Քննադատների գնահատական խմբագրել

Rotten Tomatoes-ում ակնարկներ գրել են 159 քննադատներ, որոնցից 59 տոկոսը դրական գնահատական է տվել ֆիլմին։ Քննադատները համաձայնել են, որ ֆիլմը մթնոլորտային և բավականին սարսափելի է, բայց միևնույն ժամանակ սարսուռ չի առաջացնում մաշկի վրա՝ ի տարբերություն 1973 թվականի ֆիլմի[8]։ Երիտասարդ Բեյլին Մեդիսոնի խաղը, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել քննադատների կողմից, որոնք բարձր են գնահատել նաև այն գաղափարը, որ գլխավոր հերոսուհին աղջնակ է, ի տարբերություն օրիգինալ ֆիլմի, որտեղ գլխավոր հերոսուհին ավելի տարիքով էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barton, Steve (հուլիսի 2010, 16). «Tiny Images From 'Walking Dead,' 'Let Me In,' 'Saw 3D' & 'Don't Be Afraid of the Dark'». Bloody Disgusting. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Guillermo del Toro's Don't Be Afraid of the Dark Gets a Release Date». Dread Central. 2010 թ․ հունիսի 29. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  3. Winning, Josh (2010 թ․ հոկտեմբերի 12). «Don't Be Afraid Of The Dark delayed». TotalFilm.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. Не бойся темноты
  5. «Movie Pick : Don't Be Afraid Of The Dark». planetsmag.com. 2011 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  6. Guillermo del Toro isn’t afraid of… Much of anything|latimes
  7. Preview Review at the LA Times.
  8. Don’t Be Afraid Of The Dark — Rotten Tomatoes

Արտաքին հղումներ խմբագրել