Մայքլ Տիմոտի «Միք» Աբրահամս (անգլ.՝ Michael Timothy 'Mick' Abrahams, ապրիլի 7, 1943(1943-04-07)[1], Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի կիթառահար, Jethro Tull խմբի օրիգինալ կազմի մասնակից։

Միք Աբրահամս
Ծնվել էապրիլի 7, 1943(1943-04-07)[1] (80 տարեկան)
ԾննդավայրԼութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկիթառահար
ԱնդամությունՋեթրո Թալ և Բլոդվինյան խոզ
Կայքsquirrelmusic.com

Կարիերա խմբագրել

1968 թվականին Աբրահամսը Jethro Tull խմբի հետ ձայանգրել է «This Was» ալբոմը։ Այդ ալբոմի թողարկումից կարճ ժամանակ անց Միքը ստիպված էր լքել խումբը՝ հաշվի առնելով խմբի և երաժշտական ուղղության շուրջ իր և Յան Անդերսոնի միջև եղեծ կոնֆլիկտները[2][3]։ Աբրահամսն ուզում էր շարժվել բլյուզ-ռոքի ուղղությամբ, մինչդեռ Անդերսոնը ցանկանում էր խմբի հնչեղության մեջ մտցնել ջազի և ֆոլկի տարրեր։ Սկզբում Միքին փոխարինել է Թոնի Այոմին, սակայն վերջինս Jethro Tull խմբից հեռացել էր արդեն մի քանի շաբաթ անց, շուտով նրան է փոխարինել է Մարտին Բարը, որը արդյունքում նվագել է մինչև 2014 թվականի խմբի կազմալուծումը։

Խմբից հեռանալուց հետո Աբրահամսը հիմնել է Blodwyn Pig խումբը և ձայնագրել «Ahead Rings Out» և «Getting to This» երկու ալբոմները։ Խումբը կազմալուծվել է 1970 թվականին։ Այնուհետև Աբրահամսը հավաքել է Mick Abrahams Band խումբը, որի կազմում ընդգրկվել են Blodwyn Pig-ի որոշ երաժիշտներ, որի անվան տակ թողարկել են մի շարք ալբոմներ։ Նա աշխատել է որպես վարորդ, փրկարար և ֆինանսական խորհրդատու, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ համերգներ է տվել Բերդֆոշիրի Դանսթեբլ քաղաքում[4]։

1990-ական թվականների վերջին Աբրահամսը երկրպագուների շրջանում բազմաթիվ վեճեր է առաջացրել այն պատճառով, որ ստեղծել Է This Was խումբը, որն իր մեջ ներառում էր Jethro Tull-ի օրիգինալ կազմի մասնակիցներին (բացի Յեն Անդերսոնից) և Jethro Tull խմբի ամբողջ երգացանկը, որը գրվել է այդ ժամանակաշրջանում։ Tull-ի երկրպագուներն այդ գաղափարին հավանություն չեն տվել, բայց Անդերսոնը, հավանաբար, խիստ նեղացած չի եղել, քանի որ վերջին տարիներին Աբրահամսն ու Յենը հաճախ են հանդես եկել միմյանց մոտ հրավիրված երաժիշտներով։ Նա նաև տարիներ շարունակ մասնակցել է Jethro Tull-ի տարբեր վերամիավորումներին և հանդես է եկել տարբեր համերգային նախագծերով։

Նրա պաշտոնական կայքում զետեղված տեղեկությունների համաձայն՝ 2009 թվականի նոյեմբերին Միքը սրտի կաթված է ստացել և պետք է արագ ապաքինվեր։ 2010 թվականի ապրիլին պաշտոնական կայքը հաղորդել էր, որ նա ունեցել է Մենյերի հիվանդություն, որը մեկ տարով հետաձգել էր նրա վերադարձը երաժշտական ինդուստրիա։ 2013 թվականի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ դեռ տառապում է առողջական խնդիրներով, սակայն, չնայած այդ ամենին, նա հույս ունի 2014 թվականին թողարկել իր անհատական ալբոմը։

2015 թվականին երաժիշտը ազդարարել է իր նոր «Revived! »ալբոմը։ Որպես հյուր ալբոմում աչքի է ընկել Մարտին Բարը, որը ժամանակին Jethro Tull-ում փոխարինել էր Միքին[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Jethro Tull խմբագրել

  • 1968 This Was

Blodwyn Pig խմբագրել

  • 1969 Ahead Rings Out
  • 1970 Getting to This
  • 1997 Live at Lafayette (bootleg)
  • 1999 Live At the Fillmore West: August 3rd, 1970 (bootleg)
  • 1999 On Air: Rare Singles & Radio Sessions 1969—1989 (bootleg)
  • 2000 The Basement Tapes
  • 2002 Live at the Marquee Club London 1974 (Official Bootleg)
  • 2003 Rough Gems (Official Bootleg No.2)
  • 2012 Radio Sessions '69 to '71

Mick Abrahams Band խմբագրել

  • 1971 A Musical Evening with Mick Abrahams
  • 1972 At Last
  • 1997 Live In Madrid
  • 2008 Amongst Vikings

Սոլո թողարկումներ խմբագրել

  • 1975 Have Fun Learning The Guitar with Mick Abrahams
  • 1991 All Said And Done
  • 1996 Mick’s Back
  • 1996 One
  • 2000 Novox (instrumental)
  • 2000 The Very Best of ABY (compilation)
  • 2001 Music to the Play 'A Midsummer Night’s Dream'
  • 2002 The Best of ABY Vol.2
  • 2002 How Many Times (with Sharon Watson)
  • 2003 Can’t Stop Now
  • 2005 Back With The Blues Again
  • 2005 Leaving Home Blues
  • 2008 65… The Music
  • 2013 Hoochie Coochie Man — Lost studio album — Secret Records
  • 2015 Revived!

Reformed Blodwyn Pigs խմբագրել

  • 1993 Lies
  • 1995 All Tore Down — Live
  • 1996 Pig In The Middle
  • 2000 See My Way
  • 2004 All Said and Done
  • 2005 Pigthology
  • 2011 Times Have Changed (reissue of Lies)

This Was Band խմբագրել

  • 2001 This Is (Live)

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1019298170 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. The Quietus | Features | A Quietus Interview | I Am Flute: An Interview With Ian Anderson Of Jethro Tull
  3. The Gonzo Daily: EXCLUSIVE: Mick Abrahams interview
  4. Mick Abrahams | Biography | AllMusic
  5. «Mick Abrahams details Revived — Classic Rock». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել