Միքել Լասա

իսպանացի ֆուտբոլիստ

Միքել Լասա Գոյկոեչեա (իսպ.՝ Mikel Lasa Goikoetxea, սեպտեմբերի 9, 1971(1971-09-09)[1], Legorreta, Goierri, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա),  իսպանացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։

Միքել Լասա
Mikel Lasa
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1971(1971-09-09)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Legorreta, Goierri, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 175 սմ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1989 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ Բ
1989-1991 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 77 (2)
1991-1997 Իսպանիա Ռեալ Մադրիդ 139 (3)
1997-2001 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 51 (1)
2001-2003 Իսպանիա Ռեալ Մուրսիա 49 (0)
2003-2004 Իսպանիա Սյուդադ դե Մուրսիա 19 (0)
Ազգային հավաքական
1988 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 1 (0)
1988-1989 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 4 (0)
1990-1994 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 17 (0)
1993 Իսպանիա Իսպանիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Միքել Լասան իր կարիերան սկսել է «Ռեալ Սոսիեդադ» ակումբում, որտեղ Ջոն Տոշակի ղեկավարությամբ կատարել է իր դեբյուտը իսպանական Լա Լիգայում։

1991-92 մրցաշրջանում պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդ» ակումբի հետ, որտեղ նա դարձել է թիմի հիմնական խաղացող։ 1992/93 մրցաշրջանի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Լասան գրավել է Սարագոսայի դարպասը՝ օգնելով «Ռեալին» նվաճել գավաթը։

Այն բանից հետո, երբ «Ռեալ» եկավ Ռոբերտո Կառլոսը, Միքել Լասան սկսեց կորցնել իր տեղը ակումբի մեկնարկային կազմում։

1997-98 մրցաշրջանում Լասան տեղափոխվել է «Ատլետիկ Բիլբաո» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2001 թվականը։

2013 թվականին տեղափոխվել է իսպանական Սեգունդայի «Սյուդան դե Մուրսիյա» ակումբ, որտեղ էլ ավարտել է իր մասնագիտական կարիերան 2004 թվականին։

Կարիերան հավաքականում խմբագրել

1993 թվականին Լասան անցկացրել է երկու հանդիպում Իսպանիայի հավաքականի կազմում՝ մասնակցելով 1994 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին. երկու հանդիպումներն էլ եղել են ընդդեմ Լիտվիայի։

Լիսան 1992 թվականին Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Բարսելոնայում անցկացվող Օլիմպիական խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «La Roja de 1992, nuestra medalla de oro Olímpica» [1992's La Roja, our Olympic gold medal] (Spanish). Antena 3. 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել