Միքայել Օրդյան

հայ քիմիկոս

Միքայել Բախշիի Օրդյան (սեպտեմբերի 27, 1928(1928-09-27), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2000)[1]։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Միքայել Օրդյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1928(1928-09-27) (95 տարեկան)
Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970)
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 27-ին, Գորիս քաղաքում։ 1953 թվականին ավարտել է Երևանի համալսարանի քիմիայի ֆակուլտետը[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի և հայ-քիմնախագիծ (1959–1968, Երևան) ինստիտուտներում։ 1969 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի օրգանական և ֆիզկոլոիդ քիմիայի (1980 թվականից՝ դեղագործական, թունաբանական, օրգանական և ֆիզկոլոիդ քիմիայի) ամբիոնի վարիչն է։

Կազմակերպել (1976) և ղեկավարում է ամբիոնի ճյուղային լաբորատորիան։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

Հիմնական աշխատանքները նվիրված են պենտենների հիդրոկոնդենսման, ածխաջրածինների կարբալկօքսիլման ռեակցիաների հետազոտմանը։ Մշակել է ճյուղավորված կարբոնաթթուների ստացման բարձր ճնշումներ չպահանջող եղանակ։ Առաջարկել է սինթետիկ կաուչուկի թափոններից (սպիրտի և պոլիվինիլացետատի արտադրության թափոններից) քացախաթթվի և մեթանոլի ստացման եղանակներ (1960 թվականին ներդրվել է Սևերո–Դոնեցկի քիմիական կոմբինատում՝ տարեկան 50 հազար տոննա)։

Զբաղվում է կենսաբանորեն ակտիվ պորֆիրինների սինթեզով և ուսումնասիրությամբ։ Աշխատակիցների հետ սինթեզել է արյան ճնշումը և պսակաձև անոթների դիմադրողականությունն իջեցնող և հակաջղաձգային հատկություններ ունեցող նյութեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 451.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։