Միքայել Չալյան

խորհրդային տնտեսական, պետական ​​և քաղաքական գործիչ

Միքայել Մովսեսի Չալյան (1888, Բաքու, Ռուսական կայսրություն - 1958), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար (1929-1930)[1], ՀԽՍՀ հողագործության ժողովրդական կոմիսար (1930)[2]։

Միքայել Չալյան
 
Կրթություն՝ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1888
Ծննդավայր Բաքու, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1958
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1888 թվականին, Բաքու քաղաքում։ Սովորել է Թիֆլիսի երկաթուղային ուսումնարանում և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1920-1922 թվականներին աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի արտակարգ հանձնաժողովների (չեկա) տարբեր մարմիններում։ 1923-1927 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գործկոմի բաժնի վարիչ և արտակարգ հանձնաժողովի նախագահ, 1927-1929 թվականներին՝ Ադրբեջանի ֆինանսների ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1929 թվականի ապրիլից մինչև 1930 թվականի մայիսը՝ ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար[1], 1930 թվականին՝ ՀԽՍՀ հողագործության ժողովրդական կոմիսար[2]։

1931 թվականին աշխատել է Բաքվում, եղել է Ադրբեջանի հողժողկոմի տեղակալ, Բաքվի քաղխորհրդի նախագահի տեղակալ, ԱԿԿ կենտկոմի առևտրի բաժնի վարիչ, Ադրբեջանի արհմիությունների խորհրդի նախագահության նախագահ։

1937 թվականին ձերբակալվել է և որոշ ժամանակ հետո արդարացվել։

Մահացել է 1958 թվականին։

Տես նաև խմբագրել

Նախորդող
Արամայիս Երզնկյան
ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար
Միքայել Չալյան

1930
Հաջորդող
Աբրահամ Գուլոյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Չալյան Միքայել». minfin.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
  2. 2,0 2,1 «Չալյան Միքայել Մովսեսի | minagro.am». old.minagro.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.