Միքայել Գաբրիելի Մարգարյան (1934, նոյեմբերի 7, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու (1975), պրոֆեսոր (1994

Միքայել Մարգարյան
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունԽՍՀՄ, ՀՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԾնողներԳաբրիել Մարգարյան
Մարգարիտա Շահինյան

Կենսագրություն խմբագրել

Միքայել Մարգարյանը ծնվել և 1934 թվականի նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում[1]։

1960 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը[1]։

1963-1965 թվականներին՝ Մրգաշատի գյուղխորհրդի պատգամավոր։ 1960-1964 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ գյուղի հիվանդանոցի վարիչ։ 1964-1976 թվականներին աշխատել է անեսթեզիոլոգ, կրտսեր գիտաշխատող, 1975-1977 թվականներին եղել է Երևանի շրջխորհրդի պատգամավոր, 1976-1980 թվականներին Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող, ապա ամբիոնի վարիչ[1]։

1985-1987 թվականներին ղեկավարել է բուժսանիտարական բաժանմունքը, իսկ 1992-1993 թվականներին «Էրեբունի» ԲԿ-ի «Ազատամարտիկ» բաժանմունքը։ 1994 թվականից անցել է զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում։ 1994 թ. նշանակվել է դոցենտ։ 1994-1997 թվականներին ավագ դասախոս ԵՊԲՀ-ի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում, 1997-1999 ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ[1]։

ՀՀ զինված ուժերի գնդապետ։

Միքայել Մարգարյանը մեծ ավանդ ունի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ստեղծման և կայացման գործում[1]։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատանքների և 5 մենագրության[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 "Маркарян Михаил Габриелович — Энциклопедия фонда «Хайазг»". ru.hayazg.info. Retrieved 2023 թ․ օգոստոսի 10.