Գաբրիել Մարգարյան

հայ մանկաբույժ

Գաբրիել Մովսեսի Մարգարյան (1901, Մարգարա, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1956): Հայաստանում առաջինն է կատարել տրոպիկական հիվանդություններով պայմանավորված սակավարյունությամբ հիվանդ երեխաների արյան փոխներարկում[1]։

Գաբրիել Մարգարյան
Ծնվել է1901
ԾննդավայրՄարգարա, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1956
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1927)
Մասնագիտությունմանկաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1956)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Գաբրիել Մարգարյանը ծնվել է 1901 թվականին Մարգարա (այժմ՝ Հայաստանի Արմավիրի մարզում) գյուղում։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1936-1941 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների կլինիկայում։ Հայրենական պատերազմի (1941-1945) տարիներին եղել է ռազմադաշտային հոսպիտալի ներքին հիվանդությունների բաժնի պետ, 1947-1956 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ[1]։ Եղել է Հայաստանի մանկաբույժների գիտական ընկերության նախագահ, առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ[1]։

Աշխատանքները վերաբերում են երեխաների մոտ կալա ազար (լեշմանիոզ) հիվանդության ուսումնասիրությանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 57։