Բացել գլխավոր ցանկը

Արսեն Սեյրանի Միքայելյան (հունիսի 11, 1982(1982-06-11), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ:

Արսեն Միքայելյան
Ծնվել էհունիսի 11, 1982(1982-06-11) (37 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԱրցախ
Ազգությունհայ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանկիր և տնտեսագետ

Ծնվել է 1982 թ. հունիսի 11-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1999 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 2003 թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 2005 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 2003 թ. ընդունվել է աշխատանքի «Հայխնայբանկ» ՓԲԸ փոխատվական գործառնությունների գլխավոր վարչության մասնագետի պաշտոնում։ 2004 թ. նշանակվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ վարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում։ 2005 թ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2005 թ. նշանակվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի կառավարիչ։ 2007 թ. համատեղությամբ նշանակվել է «Արդշինինվեստբանկ» ԲԸ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի տարածքային վարչության պետ։ 2007-2008 թթ. դասախոսել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնում։ Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2007-2009 թթ. համատեղությամբ աշխատել է «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 6 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ 2012 թ.-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական։

ՊարգևներԽմբագրել

ԼՂՀ բանկային համակարգին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Ոսկե մեդալով։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Արտաքին հղումներԽմբագրել