Միրոսլավ Ֆլորիան (չեխ․՝ Miroslav Florian, մայիսի 10, 1931(1931-05-10)[1][2][3], Կուտնա Հորա[2][4][3] - մայիսի 10, 1996(1996-05-10)[1][2][3], Պրահա, Չեխիա[4][3]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։ Չեխիայի ժողովրդական արտիստ (1982)։ Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր (1973)։ Չեխոսլովակ գրողների ասոցիացիայի երկարամյա անդամ։

Միրոսլավ Ֆլորիան
Ծնվել էմայիսի 10, 1931(1931-05-10)[1][2][3]
ԾննդավայրԿուտնա Հորա[2][4][3]
Վախճանվել էմայիսի 10, 1996(1996-05-10)[1][2][3] (65 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխիա[4][3]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, գրադարանավար, բանաստեղծ, լրագրող, ռադիոհաղորդավար և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Չեխիա
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Изображение автографа
 Miroslav Florian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միրոսլավ Ֆլորիանը ծնվել է 1931 թվականին Կուտնա-Գորայում։ Ավարտել է Պրահայի Կարլի համալսարանը[5]։ 1952-1954 թվականներին ծառայել է բանակում, թղթակցել «Československý voják» (Չեխոսլովակիայի զինվոր) ամսագրին։ Հետպատերազմյան շրջանում աշխատել է Չեխոսլովակիայի ռադիոյում։ 1976 թվականին ընտրվել է Չեխիայի ազգային խորհրդի անդամ։

Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուները՝ «Նշանի մատանի» (1948), «Ճանապարհ դեպի արևը» (1953) կազմում են նրա մտերմիկ և պոեզիային լիրիկան։ 1955 թվականին լույս է տեսել «Մտերիմ ձայն» բանաստեղծական ժողովածուն, այնուհետև «Բաց տուն» (1957), «Գլխապտույտ» (1957) ժողովածուները։ Ֆլորիանին բնորոշ է դեպի առօրյա կյանքն ունեցած հետաքրքրությունը։ Իր բանաստեղծություններում նա անդրադառնում է հասարակական կյանքի խնդիրներին[6]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակ, 1973
  • Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ, 1975
  • Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ, 1982

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոսլավ Ֆլորիան» հոդվածին։