Միրոսլավա Դումա
Միրոսլավա Դուման (մարտի 10, 1985, Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հաջողակ ռուս գրող և ձեռնարկատեր է, ով մեծ համբավ ունի միջազգային նորաձևության աշխարհում։ Նա Buro24/7 թվային ընկերության և դրա նորաձևության Buro247.com հարթակի հիմնադիրն է։
Միրոսլավա Դումա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 10, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | լրագրող, մոդել, գործարար և international forum participant |
![]() |
Նորաձևության աշխարհԽմբագրել
Դուման առաջին անգամ հայտնվեց նորաձևության հարթակներում հետևելով իր տեսքին և հայտնվելով նորաձևությանը վերաբերող հայտնի բլոգերում, ինչպիսին է The Sartorialist-ը։
Buro 24/7Խմբագրել
Իր ստեղծումից ի վեր Buro24/7-ը այժմ ունի տեղական հրատարակություններ 10 երկրներում, ներառյալ՝ Ավստրալիա, Ադրբեջան, Կենտրոնական Եվրոպա, Ղազախստան, Մալայզիա, Միջին Ասիա, Մոնղոլիա, Ռուսաստան, Սինգապուր և Ուկրաինա։
ԲարեգործությունԽմբագրել
Դուման նվիրատվություն է կատարել Խաղաղ Մոլորակ բարեգործական ընկերությանը, որը օգնում է կարիքավոր երեխաներին շտապ բժշկական օգնության հարցում[1]։
Անձնական կյանքԽմբագրել
Ծնվել է 1985 թվականին Սուրգուտում, քաղաքագետ Վասիլիյի ընտանիքում։ Ամուսնացած է Ալեկսեյ Միխեևի՝ Ռուսաստանի առևտրի և արտադրության նախարարությունում աշխատող ձեռնարկատիրոջ հետ[2]։
ԿրթությունԽմբագրել
Դուման ավարտել է Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտը 2008 թվականին ստանալով մագիստրոսի կոչում միջազգային բիզնես և բիզնես կառավարում բնագավառում։ [3]
ReferencesԽմբագրել
- ↑ «Miroslava Duma And Her Son Georgie, 3 Years Old»։ Romy & the Bunnies։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-08-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2015
- ↑ «Miroslava Duma and Her Style»։ Fashion Inspo։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-26-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2015
- ↑ Gray Nathan։ «A working fashionista»։ The Moscow News։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-13-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2015