Միրիամ Ադելսոն

իսրայելցի-ամերիկացի բարերար, բժիշկ

Միրիամ Ադելսոն (նախկինում՝ Օչշորն, եբրայերեն՝ מרים אדלסון‎, հոկտեմբերի 10, 1945(1945-10-10), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի-ամերիկացի բարերար, բժիշկ։ 1991 թվականին ամուսնացել է ամերիկացի գործարար մագնատ Շելդոն Ադելսոնի հետ և այդ ժամանակից դարձել հանրապետական նշանավոր դոնոր։ Իսրայել Հայոմ թերթի ներկայիս հրատարակիչն է[3][4][5]։ 2013 թվականին ստացել է Երուսաղեմի պատվավոր քաղաքացիություն։ 2018 թվականին պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով։

Միրիամ Ադելսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1945(1945-10-10) (78 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան, Թել Ավիվի համալսարան, Ռոքֆելլերի համալսարան և Hebrew Reali School?
Մասնագիտությունհրատարակիչ և բժիշկ
ԱմուսինՇելդոն Ադելսոն և Ariel Ochshorn?
Պարգևներ և
մրցանակներ
 Miriam Adelson Վիքիպահեստում

Կյանք և աշխաատանք խմբագրել

Ադելսոնը ծնվել է Թել Ավիվում, Մանդատային Պաղեստին, 1945 թվականին, մինչև Հոլոքոստը Լեհաստանից գաղթած ընտանիքում[6]։ Նրա հայրը եղել է «Մապամ» քաղաքական կուսակցության անդամ։ 1950-ական թվականներին նրա ընտանիքը բնակություն է հաստատել Հայֆա քաղաքում, որտեղ Ադելսոնի հայրը տնօրինում և ղեկավարում էր մի քանի կինոթատրոններ[6]։ Միրիամը 12 տարի հաճախել է հրեական դպրոց[7]։ Որպես բժշկական սպա՝ պարտադիր զինվորական ծառայություն է անցել Նես Ցիոնայում։ Երուսաղեմի հրեական համալսարանում մանրէաբանության և գենետիկայի բակալավրի աստիճան և Թել Ավիվի համալսարանի Սակլերի բժշկական դպրոցում բժշկական աստիճան ստանալով՝ դարձել է Թել Ավիվի Ռոկաչ հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի (Խադասա) գլխավոր թերապևտ։ Այնուհետև Ադելսոնն ամուսնացել է բժիշկ Արիել Օքսհորնի հետ և ունեցել երկու երեխա[8][9]։

Ադելսոնը Օքսհորնից բաժանվել է 1980-ականներին, և 1986 թվականին ընդունվել է Ռոքֆելլերովի համալսարան՝ փոխանակման ծրագրով, որը մասնագիտացած է թմրամոլության մեջ։ Ռոքֆելլերում ուսանելու ժամանակ ծանոթացել է Շելդոն Ադելսոնի հետ, ում հետ ամուսնացել է 1991 թվականին։ 1993 թվականին այնտեղ հիմնադրել է հոգեմետ նյութերի չարաշահման դեմ պայքարի կենտրոն և հետազոտական կլինիկա, իսկ 2000 թվականին ամուսինները Լաս Վեգասում բացել են Դոկտոր Միրիամի և Շելդոն Գ. Ադելսոնի հետազոտական կլինիկան։

Պատվավոր կոչումներ և պարգևներ խմբագրել

Պատվավոր կոչումներ խմբագրել

  •   Ազատության նախագահական մեդալ - Նոյեմբերի 16, 2018[10]

Պարգևներ խմբագրել

  • Թել Ավիվի համալսարանի պատվավոր բժիշկ - 2007[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://nshe.nevada.edu/leadership-policy/board-of-regents/distinguished-nevadans/
  2. https://www.srugim.co.il/574045-%D7%94%D7%A0%D7%A9%D7%99%D7%90-%D7%A8%D7%99%D7%91%D7%9C%D7%99%D7%9F-%D7%A7%D7%99%D7%91%D7%9C-%D7%AA%D7%95%D7%90%D7%A8-%D7%93%D7%A8-%D7%9C%D7%A9%D7%9D-%D7%9B%D7%91%D7%95%D7%93
  3. «Meet the woman behind Sheldon Adelson»։ Fortune (անգլերեն)։ Վերցված է 2020-08-21 
  4. «Miriam Adelson»։ Hadassah Magazine (en-US)։ 2014-10-22։ Վերցված է 2020-08-21 
  5. «Miriam Adelson named publisher of Israel Hayom»։ Las Vegas Review-Journal (en-US)։ 2018-05-18։ Վերցված է 2020-08-21 
  6. 6,0 6,1 «Miriam Adelson»։ Hadassah Magazine (en-US)։ 2014-10-22։ Վերցված է 2020-08-21 
  7. Takahashi Paul (2013-02-08)։ «Adelson Education Campus receives $50 million gift from namesake benefactors - Las Vegas Sun Newspaper»։ lasvegassun.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-21 
  8. Bruck Connie։ «The Brass Ring»։ The New Yorker (en-us)։ Վերցված է 2020-08-21 
  9. «The Adelson method»։ Haaretz.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-21 
  10. «Trump to award Medal of Freedom to Elvis, Babe Ruth, among others»։ CNN։ November 11, 2018 
  11. «The Adelson method»։ Haaretz.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-21