Միրա Ռիկարդել

քաղաքական գործիչ

Միրա Ռիկարդել (անգլ.՝ Mira Radielovic Ricardel, հուլիսի 5, 1960(1960-07-05), Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[1]), ամերիկացի գործարարուհի և քաղաքական գործիչ։

Միրա Ռիկարդել
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Թաֆթսի համալսարան (1984)[1] և Ջորջթաունի համալսարան (մայիս 1982)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 5, 1960(1960-07-05) (63 տարեկան)
Ծննդավայր Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Բոսնիա և Հերցեգովինայից խորվաթ ներգաղթյալ Պետար Ռադելիովիչի դուստրը[2], մանկությունն անցկացրել է Փասադենայում (Կալիֆոռնիա), տնային պայմաններում սովորել է խորվաթերեն[3]։

Ավարտել է Ջորջթաունի համալսարանը, Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում դոկտորի աստիճան է ստացել։ 1986-1989 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում, այնուհետև դարձել հանրապետական սենատոր Բոբ Դոուլի խորհրդարանական օգնականը, իսկ 1996 թվականին եղել է Դոուլի անհաջող նախագահական ընտրարշավում պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական[4]։ 2001 թվականին նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Եվրասիայի հարցերով օգնական, իսկ 2003-2005 թվականներին ստանձնել է պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի պարտականությունները։ 2016 թվականից մասնակցել է Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավին, 2017 թվականին նշանակվել է առևտրի նախարարի՝ արտահանման հարցերով օգնական[5]։

2006-2015 թվականներին կարիերան սկսել է Boeing կորպորացիայում, որտեղ զբաղեցրել է պաշտպանության և տիեզերական համակարգերի գծով փոխնախագահի պաշտոնը[6]։

2018 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը Ռիկարդելին նշանակել է իր տեղակալ[7]։

2018 թվականի նոյեմբերի 14-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ Մելանյա Թրամփի հրապարակային պահանջից հետո վարչակազմում այլ աշխատանքի խոստումով։ CNN-ի տվյալներով՝ Աֆրիկա կատարած այցի ընթացքում առաջին տիկնոջ անձնակազմի հետ կոնֆլիկտը (ինքնաթիռում նստելու և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռեսուրսների օգտագործման պատճառով) միայն վերջին կաթիլն է դարձել պահանջների երկար շարքում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.congress.gov/115/chrg/shrg25925/CHRG-115shrg25925.pdf — P. 53.
  2. Petar Radielovic Obituary - Los Angeles, CA | Los Angeles Times
  3. Katja Miličić (2018 թ․ ապրիլի 25). «Croatian-American picked as US deputy national security adviser» (անգլերեն). The voice of Croatia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  4. My Letter Published in the Wall Street Journal : Bob Dole's Corrupted Opinion on Bosnia | HuffPost
  5. Cristiano Lima (2018 թ․ ապրիլի 20). «Bolton names Commerce official as his national security deputy» (անգլերեն). Politico. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  6. «President Donald J. Trump Announces Key Administration Posts» (անգլերեն). whitehouse.gov. 2017 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  7. Curt Mills (2018 թ․ մայիսի 15). «John Bolton really is in charge» (անգլերեն). Spectator. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  8. Nicole Gaouette (2018 թ․ նոյեմբերի 15). «Who is Mira Ricardel and why did Melania Trump want her fired?» (անգլերեն). CNN. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ռիկարդել» հոդվածին։