Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միրա Ենոքի Միրաքյան (դեկտեմբերի 18, 1929(1929-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), մաշկավեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991)։

Միրա Միրաքյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1929(1929-12-18) (94 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953)
Մասնագիտությունմաշկաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (199)
Ծնողներհայր՝ Ենոք Միրաքյան

Մաշկաբան, վեներաբան Ենոք Միրաքյանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Միրա Միրաքյանը ծնվել է 1929 թվականին Երևանում մաշկավեներաբան Ենոք Միրաքյանի ընտանիքում։ 1953 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1953-1962 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերում, 1962 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի մաշկավեներաբանական հիվանդությունների ամբիոնում, 1990 թվականից՝ վարիչ[1]։ 1990 թվականից եղել է Հայաստանի մաշկավեներաբանների գիտական ընկերության նախագահ, 2000 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ։

Աշխատանքները վերաբերում են մաշկավեներաբանության (մաշկային, մասնագիտական մաշկային, սնկիկային) մաշկավեներաբանության պատմության հարցերին։ Կազմել է «Հայաստանի Հանրապետության մաշկաբան-վեներաբանների 1924-1998 թվականների գիտական աշխատանքների մատենագիտության ուղեցույց» (ռուսերեն, 1998)[2][3]։

Երկեր խմբագրել

  • Մակերեսային սնկային հիվանդություններ։ Կլինիկան, ախտապատճառները, ախտորոշումը, բուժումը, Երևան։ Հայաստան, 2003։
  • Лепра (1996)
  • Բոր։ (Պատմական ակնարկ, կլինիկա, համաճարակաբանություն), Երևան։ Երևանի պոլիգրաֆիկ. ձեռնարկ, 1996 (համահեղինակ)։
  • Մաշկավեներաբանության արդիական հարցեր, Երևան։ Լույս, 1995։
  • Սնկային հիվանդություններ, Երևան։ Ա.հ., 1995 (համահեղինակ)։
  • Պատմական ասպեկտների ներկայացումը մաշկավեներաբանության դասավանդման մեջ, Երևան։ Ա.հ., 1990:
  • История дерматологии и венерологии в Армении (1988)
  • Առողջ ամուսնություն, առողջ ընտանիք, Երևան։ Հայաստան, 1983 (համահեղինակ)։
  • Очерки по профессиональным грибковым заболеваниям (1981)
  • Կանանց և երեխաների գոնորեա, Երևան։ Հայաստան, 1978։
  • Մակերեսային և խորանիստ սնկային հիվանդություններ, Երևան։ Հայաստան, 1977։

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Միրաքյան, Միրա Ենոքի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Миракян, Мира Еноковна - Из истории дерматологии и венерологии в Армении - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.