Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ենոք Իսահակի Միրաքյան (Միրաքյանց) (դեկտեմբերի 30, 1895(1895-12-30)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), հայ խորհրդային մաշկաբան, վեներոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1936

Ենոք Միրաքյան
Ծնվել էդեկտեմբերի 30, 1895(1895-12-30)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1924)[1]
Մասնագիտությունմաշկաբան և վեներաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1] (1936)
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]
ԶավակներՄիրա Միրաքյան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետը (19241926 թվականից աշխատել է Երևանի համալսարանի մաշկավեներոլոգիական կլինիկայում։ Հանդիսանում է մաշկա-վեներոլոգիայի հիմնադիրների մեկը Խորհրդային Հայաստանում, ակտիվորեն մասնակցել է բնակչության մաշկային, հատկապես բոր և վեներական հիվանդությունների հայտնաբերման ու դրանց դեմ պայքարի կազմակերպման գործին։ Եղել է ՀԽՍՀ առժողկոմատի գիտագործնական բժշկական խորհրդի գիտական քարտուղար (1931), այնուհետև Երևանի մաշկա-վեներոլոգիական ԳՀԻ մաշկաբանության բաժնի վարիչ։ Միրաքյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են սիֆիլիսի, գոնոռեայի, մալարիայի զուգորդմանը, պրոֆեսիոնալ դերմատոզների (մետաքսագործների, ծխախոտագործների մոտ), մաշկի տուբերկուլոզի, հայ բժշկագիտության պատմության և այլ հարցերի ուսումնասիրությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենոք Միրաքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 615