Միրա Բաի[7], հանդիպում են նաև ՄիրաԲայ, Միրաբայ, Միրաբաի անվանումները (հինդի՝ मीरा बाई, 1498[1][2][3][…] կամ 1504, Merta City, Nagaur district, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան և Kudki, Ռաջասթան, Հնդկաստան - 1546[4][5][3][…], 1547[1][2] կամ 1552, Դվարկա, Jamnagar district, Գուջարաթ, Հնդկաստան), հնդիկ սրբուհի և բանաստեղծուհի, կրիշնայական պոեզիայի ամենաերևելի ներկայացուցիչը հինդի գրականության մեջ։ Գրել է Բրաջայի, Ռաջասթանի և Գուջարաթի լեզուներով։ Միրաբայի ստեղծագործության հիմնական թեման Կրիշնայի հանդեպ իր ինքնամոռաց սիրո նկարագրությունն է[8]։

Միրա Բաի
Ծնվել է1498[1][2][3][…] կամ 1504
ԾննդավայրMerta City, Nagaur district, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան կամ Kudki, Ռաջասթան, Հնդկաստան
Վախճանվել է1546[4][5][3][…], 1547[1][2] կամ 1552
Վախճանի վայրԴվարկա, Jamnagar district, Գուջարաթ, Հնդկաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և Միստիկա
ՔաղաքացիությունՀնդկաստան[1][6][2][…]
Գրական ուղղություններBhakti movement? և Վայշնավիզմ
ԱմուսինBhoj Raj?
 Meera (Mirabai) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Հայտնի է, որ ծնվել է մոտ 1498 թվականին Մարվարի (Ռաջպուտանա) Գուրխի գյուղում։ Հայրը՝ Ռաթանա Սինգհ Ռանթորան, Ջոդհպուրի հիմնադիրը, կրոնական կրիշնայական էր, որը մանկուց սեր էր սերմանում դստերը աստծո հանդեպ։ Մայրը մահացել է, երբ աղջիկը 4 կամ 5 տարեկան էր։

Կրոնականության մթնոլորտը, որում մեծացել է Միրաբայը, ազդել է երեխայի մտքի վրա. դեռ վաղ մանկության տարիներին  տեսել է հարսանեկան շքեղ արարողություն և հարցրել մորը. «Ո՞վ է լինելու իմ ամուսինը», որին նա պատասխանել է. «Դու արդեն փեսացու ունես՝ Շրի Կրիշնան»։

Միրան ընդամենը չորս տարեկան էր, բայց լուրջ էր ընդունում մոր խոսքերը, և այդ ժամանակից ի վեր Շրի Կրիշնան լցրեց նրա կյանքը։ Միրան այնքան էր սիրում Կրիշնայի կերպարը և նրա արձանիկը, որ ժամանակ էր ծախսում նրան լողացնելու և հագցնելու վրա։ Միրան երկրպագում էր կերպարին, քնում նրա հետ և պարում նրա շուրջը էքստազի մեջ։ Երգեր էր երգում նրա առջև և խոսում նրա հետ։

Միրա Բաին ամուսնացել է վաղ տարիքում՝ Գուհիլոտների ներկայիս ազդեցիկ տոհմի ավագ որդու[9]՝ արքայազն Բհոջա Ռաջայի հետ (անգլ.՝ BhojRaj)[10]։ Նոր ընտանիքի ազդեցության շնորհիվ Միրաբայը ստանում է նոր, ավելի բարձր սոցիալական կարգավիճակ։ Միրաբային չէր հետաքրքրում ամուսինը և պալատի շքեղությունը, նա նվիրված էր միայն Կրիշնային։ Միևնույն ժամանակ, Միրան չէր կոպտում իր ամուսնուն, կատարում էր իր բոլոր կնոջ պարտականությունները[11]։

Միրաբայի մասին լեգենդներից շատերը նշում են նրա անվախ անտեսումը սոցիալական և ընտանեկան պայմանականությունների նկատմամբ, նվիրվածությունը Կրիշնային, նրա վերաբերմունքը Կրիշնային որպես ամուսին և հարազատների կողմից հետապնդումը կրոնական նվիրվածության համար։ Միրան եղել է բազմաթիվ ժողովրդական հեքիաթների և սրբախոսական լեգենդների թեմա, որոնք հակասական են կամ շատ տարբեր են մանրամասներով[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 MusicBrainz artist ID
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://data.cerl.org/thesaurus/cnp00542134
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 https://pantheon.world/profile/person/Meera
  5. 5,0 5,1 5,2 Brelet C. Le Dictionnaire universel des créatrices (ֆր.) / B. Didier, A. Fouque, M. Calle-GruberÉditions des femmes, 2013. — ISBN 978-2-7210-0628-8
  6. Record #163955988 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  7. Мира Баи // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  8. Евгений Петрович Челышев Литература хинди. — Наука, 1968. — С. 58. — 328 с. — (Литература Востока).
  9. katia_peshakova (2011 թ․ փետրվարի 11). «Мира баи поэтесса и проповедница бхакти 16 века». индийский дневник. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. «Mirabai Biography |». Biography Online (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  11. «Poet Seers » Mirabai». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. «Meerabai - MusicBrainz». musicbrainz.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.