Միտք (քանդակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միտք (այլ կիրառումներ)
«Միտք» քանդակ (ռուս.՝ Скульптура «Мысль»), քանդակ Մոսկվայում, որի հեղինակն է քանդակագործ Սերգեյ Մերկուրովը։ Պատրաստվել է 1911-1913 թվականներին (գաբրո, ծիրանաքար)։ 1955 թվականին քանդակը տեղադրվել է Մերկուրովի գերեզմանին Նովոդևիչյան գերեզմանատանը։
![]() «Միտք» քանդակը Սերգեյ Մերկուրովի գերեզմանին | |
![]() | |
![]() | |
Տեսակ | գերեզման, քանդակ և պատմության հուշարձան |
Քանդակագործ | Սերգեյ Մերկուրով |
Ստեղծում | 1911 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Խամովնիկի շրջան |
Շինության ձև | Քանդակ |
Մասն է | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Պատմություն խմբագրել
«Միտք» քանդակը Սերգեյ Մերկուրովը ստեղծել է 1911-1913 թվականներին[1] Ցվետնոյ բուլվարի իր արվեստանոցում։ Այն ստեղծվել է որպես եռապատկերի կենտրոնական տարր, որի եզրային քանդակապատկերները պետք է լինեին նույն ժամանակահատվածում պատրաստված Ֆ. Մ. Դոստոևսկու և Լ. Ն. Տոլստոյի հուշարձանները[2]։
1918 թվականին «Միտքը» ձեռք է բերվել քանդակագործից և տեղադրվել Ցվետնոյ բուլվարի մուտքի մոտ` Տրուբնոյ հրապարակի կողմից մոնումենտալ քարոզարշավի լենինյան պլանի շրջանակներում[3]։ 1936 թվականին[4], բուլվարի վերակառուցման պատճառով, քանդակը տեղափոխվել է Պովարսկայա փողոց (այն ժամանակ` Վորովսկու փողոց) Ռոստովների տան մոտ, որտեղ գտնվում էր ԽՍՀՄ գրողների միությունը։ 1955 թվականին քանդակը տեղափոխվել է Նովոդևիչյան գերեզմանատուն, նրա հեղինակ` Ս. Դ. Մերկուրովի շիրմի վրա[5] (հողակտոր № 2)։
Նկարագրություն խմբագրել
Հուշարձանը պատրաստվել է Մերկուրովի նախահեղափոխական աշխատանքներին բնորոշ ոճով[3]։ Քանդակը պատրաստված է սև գրանիտի մեծ կտորից։ Քանդակագործն ակնհայտորեն ոգեշնչված է եղել Ռոդենի «Մտածողը» քանդակով[6][7]։ Մերկուրովը պատկերել է ամբողջ հասակով տղամարդու «Մտածողին» բնորոշ կեցվածքով։ Դեմքի ստորին մասը ծածկված է ձեռքով, ճաղատ գլուխը թեքված է առաջ։ Նրա ոտքերին ընկնում են արևելյան քրմերի հանդերձանքին նմանվող հագուստի շրջանաձև ծալքերը[2]։
Արվեստագետ Ն. Դ. Սոբոլևսկին 1947 թվականին նշել է. «Պատկերաքանդակի անշարժությունը, կաշկանդվածությունը քանդակում խաղաղ գոյակցում են գլխի համարձակ ռեալիստական մեկնաբանության հետ»[3]։ Ինքը` Մերկուրովը, այսպես է բնորոշել իր աշխատանքը. «Ես ստեղծեցի «Միտքը»։ Այդ քանդակը պատկերում է մի մարդու, որն իր խելքով փորձում էր գտնել աշխարհը վերափոխելու ուղիները»[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Среднее специальное образование. Советская наука, 1981
- ↑ 2,0 2,1 Литературная Армения, Выпуски 1-6. 1982
- ↑ 3,0 3,1 3,2 Соболевский Н. Д. Скульптурные памятники и монументы в Москве. — М.: Московский рабочий, 1947. — С. 61.
- ↑ Сытин П. В. Из истории московских улиц
- ↑ Доронина Л. Мастера русской скульптуры XVIII-XX веков. — М.: Белый город, 2008. — Т. II. — С. 85.
- ↑ 6,0 6,1 Прометей, Объемы 8-10. Молодая гвардия, 1971
- ↑ Ермонская В. В., Нетунахина Г. Д., Попова Т. Ф. Русская мемориальная скульптура. К истории художественного надгробия в России XI-начала XX в. «Искусство». М., 1978.