Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Մոսկվա, Դոստոևսկու փողոց)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (այլ կիրառումներ)

Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Достоевскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկուն։ Քանդակի հեղինակն է քանդակագործ Սերգեյ Դմիտրիևիչ Մերկուրովը։ Տեղադրվել է Մարիինյան հիվանդանոցի շենքի մոտ, որին կից հյուսիսային տնակում, հորը տրամադրված ծառայողական բնակարանում, մինչև 16 տարեկանն ապրել է Դոստոևսկին[1]։

Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետԻսիդոր Ֆրանցուզ
Ստեղծում1918
Բարձրություն3,5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրMaryina Roshcha District?
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Մասն էMariinsky Hospital for the Poor?
Ներկա վիճակԿանգուն
 Dostoyevsky monument (Mariinsky Hospital) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանը ստեղծվել է 1914 թվականին և գտնվում էր Սերգեյ Մերկուրովի արվեստանոցում մինչև 1918 թվականը[1]։

1918 թվականի օգոստոսի 2-ին «Известия ВЦИК»-ում հրապարակվել էր «Այն անձանց ցուցակը, որոնց կոթողներն առաջարկվել է տեղադրել քաղաք Մոսկվայում և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության այլ քաղաքներում»։ Ցուցակում ընդգրկվել է նաև Ֆ. Մ. Դոստոևսկին[1]։

Սերգեյ Մերկուրովը Մոսխորհրդին առաջարկել է իր արվեստանոցում գտնվող գրանիտե քանդակը։ Անատոլի Լունաչարսկու գլխավորությամբ հանձնաժողովը, այցելելով արհեստանոց, համաձայնել է։ Բացի այդ, գնվել են Մերկուրովի ևս երկու աշխատանք` Լև Տոլստոյի հուշարձանը և «Միտք» կոմպոզիցիան[1]։

Հուշարձանը տեղադրվել է Ցվետնոյ բուլվարում, բացվել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին[1]։

1936 թվականին Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը տեղափոխվել է նոր վայր` նախկին Մարիինյան հիվանդանոցի շենքի բակ[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Памятник Ф.М. Достоевскому». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 Մարտ 29-ին.
  2. Кожевников Р. Ф. Скульптурные памятники Москвы. — Москва: Московский Рабочий, 1983. — С. 233-234.