Միտչ Նիկոլս
Միտչել Իան Նիկոլս (անգլ.՝ Mitchell Ian "Mitch" Nichols, մայիսի 1, 1989[1] կամ հունվարի 5, 1989[2], Սաութփորթ), ավստրալիացի ֆուտբոլիստ, հարձակվող կիսապաշտպան։ Հանդես է եկել Ավստրալիայի հավաքականի կազմում։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1989[1] (33 տարեկան) կամ հունվարի 5, 1989[2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Սաութփորթ | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերաԽմբագրել
Միտչը կարիերան սկսել է «Պալմ Բիչ» ավստրալիական շրջանային լիգայից։ Նիկոլսը 8 մրցախաղերում 9 գոլ է խփել և հրավիրվել է «Բրիսբեն Ռոար» ակումբ։ 2008 թվականի նոյեմբերի 23-ին «Պերտ Գլորի» ակումբի դեմ մրցախաղում խփել է իր առաջին գոլը Էյ լիգայում[3]։ «Բրիսբեն» ակումբի կազմում Միտչը երկու անգամ հաղթել է առաջնությունում։ Թիմում անցկացրել է վեց խաղաշրջան՝ խաղալով ավելի քան 100 մրցախաղ։
2013 թվականին Նիկոլսը ազատ գործակալի իրավունքով տեղափոխվել է «Մելբուռն Վիկտորի» ակումբ։ Հոկտեմբերի 12-ին «Մելբուռն Սիթի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[4]։ Նոյեմբերի 23-ին «Ադելաիդա Յունայթեդ» ակումբի դեմ խաղում Միտչը խփել է իր առաջին գոլը «Վիկտորի» ակումբի կազմում[5]։
2014 թվականի սկզբում Նիկոլսը տեղափոխվել է ճապոնական «Սերսո Օսակա»։ Տրանսֆերի գումարը կազմել է 225 հազար եվրո։ Մարտի 15-ին «Սիմիձու Ս Պալս» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Ջեյ լիգայում[6]։ Նիկոլսը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել առաջին րոպեներից և ամռանը ուղևորվել է հայրենիք «Պերտ Գլորի» ակումբում վարձակալության իրավունքով խաղային պրակտիկա ստանալու համար։ Հոկտեմբերի 12-ին «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի դեմ խաղում Միտչը նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[7]։
2015 թվականի ամռանը Նիկոլսը պայմանագիր է ստորագրել «Ուեստերն Սիդնեյ Ուոնդերերս»–ի հետ։ Հոկտեմբերի 8-ին «Բրիսբեն Ռոար» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[8]։ Նույն հանդիպման ժամանակ Միտչը «Ուեստերն Սիդնեյ Ուոնդերերս»–ում խփել է իր առաջին գոլը։ 2017 թվականի ամռանը Նիկոլսը տեղափոխվել է «Պերտ Գլորի» ակումբ։ Նոյեմբերի 24-ին «Մելբուրն Սիթի» ակումբի դեմ խաղում Միտչը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[9]։
Միջազգային կարիերաԽմբագրել
2008 թվականին Ավստրալիայի երիտասարդական հավաքականի կազմում Նիկոլսը հանդես է եկել Սաուդյան Արաբիայում Ասիայի երիտասարդական գավաթում և հաղթել է այն։ 2009 թվականին մասնակցել է Աշխարհի երտասարդական առաջնությանը Եգիպտոսում։ Մրցախաղում Միտչը խաղացել է Կոստա Ռիկայիի[10] և Չեխիայի[11] թիմերի դեմ մրցախաղերում։
2009 թվականի մարտի 5-ին Ասիայի գավաթի ընտրական մրցախաղում Քուվեյթ հավաքականի դեմ խաղում Նիկոլսը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[12]։
ՁեռքբերումներԽմբագրել
Թիմային
- Ավստրալաիյի ֆուտբոլի առաջնություն՝ 2010/2011
- Ավստրալաիյի ֆուտբոլի առաջնություն՝ 2011/2012
Միջազգային
- Ասիայի ֆուտբոլի երիտասարդական գավաթ՝ 2008
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ «Брисбен Роар VS. Перт Глори 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2008-11-23։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին։ Վերցված է 2014-12-23
- ↑ «Мельбурн Виктори VS. Мельбурн Сити 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-10-12։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին։ Վերցված է 2014-12-23
- ↑ «Мельбурн Виктори VS. Аделаида Юнайтед 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-11-23։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին։ Վերցված է 2014-12-23
- ↑ «Сересо Осака VS. Симидзу С-Палс 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին։ Վերցված է 2014-12-23
- ↑ «Веллингтон Феникс VS. Перт Глори 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-10-12։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-21-ին։ Վերցված է 2014-12-23
- ↑ «Уэстерн Сидней Уондерерс VS. Брисбен Роар 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-10-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-10-ին։ Վերցված է 2018-03-10
- ↑ «Мельбурн Сити VS. Перт Глори 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-11-24։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-10-ին։ Վերցված է 2018-03-10
- ↑ «Австралия (до 21) VS. Коста-Рика (до 21) 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-09-30։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին։ Վերցված է 2014-12-23
- ↑ «Чехия (до 21) VS. Австралия (до 21) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-09-27։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին։ Վերցված է 2014-12-23
- ↑ «Австралия VS. Кувейт 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-03-05։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին։ Վերցված է 2014-12-23
Արտաքին հղումներԽմբագրել
- Brisbane Roar profileArchived 2011-07-19 at the Wayback Machine.
- FFA — Young Socceroos profile