Միստր Թի
Միստր Թի[1](անգլ.՝ Mr. T, ի ծնե՝ Լոուրենս Թյուրո [Laurence Tureaud], մայիսի 21, 1952, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասան։
Միստր Թի | |
---|---|
![]() Միստր Թին «WWE»-ի փառքի սրահ առաջադրվելիս | |
Հասակը | 1,78 մ |
Ծնվել է | մայիսի 21, 1952 (68 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Դունբարի ավագ դպրոց (Բրոնզվիլ, Չիկագո) և Փրերի Վյուի Էյ ընդ Էմ համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասան, ոգեշնչող խոսնակ, պրոֆեսիոնալ ըմբիշ, թիկնապահ, հեռուստատեսային դեմք |
Ակտիվ շրջան | 1980–այժմ |
Պարգևներ և մրցանակներ | WWE փառքի սրահ |
IMDb | ID 0736622 |
Հանդիսատեսին առավել հայտնի է «Ռոքի 3» (1982) ֆիլմում և «Ա թիմ» (1983-1987) հեռուստասերիալում ունեցած դերակատարումներով։ Միստր Թիի կերպարն հայտնի է արևմտաաֆրիկյան մանդիկա ցեղի մարտիկներին բնորոշ սանրվածքով և ոսկյա զարդերով[2]:
Նախկինում աշխատել է որպես գիշերային ակումբների անվտանգության աշխատակից, ինչպես նաև շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների մոտ աշխատել է որպես անձնական թիկնապահ։
1985-1986 և 1994-1995 թվականներին հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ըմբիշ։ Առաջին «Ռեսլմանիայի» գլխավոր իրադարձության շրջանակներում թիմակցելով Հալկ Հոգանին՝ պարտության է մատնել Ռոդի Փայփերին և Փոլ Օրնդորֆին (1985), այնուհետև «Ռեսլմանիա 2»-ի ժամանակ (1986) բռնցքամարտային մրցապայքարում պարտության է մատնել Ռոդի Փայփերին (մրցակցի որակազրկմամբ)։ 2014 թվականին առաջադրվել է «WWE»-ի փառքի սրահ[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Դան Բրեդ (2006)։ Երբ Նրանք 22 տարեկան էին: 100 հայտնի մարդիկ իրենց կյանքի բեկումնային ժամանակահատվածներում։ «Էնդրյուզ Մաքմիլ փաբլիշինգ»։ էջ 150։ ISBN 0-7407-5810-1
- ↑ «Մերվ Գրիֆինի շոու, 1983»։ «Յութուբ»։ Վերցված է Մայիսի 11, 2013
- ↑ «Միստր Թի»։ «WWE.com»։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 28