«Միստերիա-բուֆ» (բուֆը, հավանական է, որ bouffe/buffa-ից — կոմիկական օպերա), Վլադիմիր Մայակովսկու սոցիալ-կենցաղային պիեսը, առաջին խմբագրումը եղել է 1918 թվականին, վերախմբագրումը՝ 1921 թվականին։

Միստերիա-բուֆ
ՀեղինակՎլադիմիր Մայակովսկի
Տեսակպիես
Բնօրինակ լեզուռուսերեն
Երկիր ԽՍՀՄ
Առաջնախաղի տարեթիվնոյեմբերի 7, 1918
Սցենարի հեղինակՎլադիմիր Մայակովսկի
 Mystery-Bouffe Վիքիպահեստում

Առաջին տարբերակ խմբագրել

Պիեսը գրվել է Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին և Կենտրոնական բյուրոյի կողմից ներառվել է տոնախմբության մեջ։ Միջոցառման պրեմիերան կազմակերպվել է Վսևոլոդ Մեյերխոլդի և պիեսի հեղինակի կողմից, ձևավորված նկարիչ Կազիմիր Մալևիչի կողմից, կայացել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին Երաժշտական դրամայի թատրոնում[1]։ Մայակովսկին միջոցառման մեջ կատարել է «Ուղղակի մարդու» դերը, չներկայացած կատարողների փոխարեն նա ստիպված խաղաց նաև Մափուսայիլի և սատանաներից մեկի դերը[1]։

Երկրորդ տարբերակ խմբագրել

1921 թվականի ամռանը «Միստերիա-բուֆը» ներկայացվել է կրկեսում Կոմինտերնի III կոնգրեսի համար, գերմաներենի թարգմանությունը կատարել է՝ Ռիտա Ռայթը։ Այդ բեմադրության համար, կատարված Ալեքսեյ Գրանովսկու կողմից, Մայակովսկին գրել է նախաբան, և դրվագ երկրորդ գործողությունում[2]։

Առանձին հրատարակության «Միստերիա-բուֆ»-ի երկրորդ խմբագրումը դուրս է եկել 1921 թվականի հունիսին[2]։

Բեմադրություն խմբագրել

  • 1921 — Տոմսկ, Ստուդիական աշխատանքաքրիստոնեական թատրոն (1-ին խմբագրություն)
  • 1921 — Տամբով, Առաջին պրոլետարական թատրոն-ստուդիա
  • 1921 — Եկատերինբուրգ (ռեժ. Ալեքսանդրով)
  • 1922 — Իրկուտսկ (ռեժ. Օհլօպկով)
  • 1923 — Մոսկվա, Էսթետիկական կրթությամբ փորձառու դպրոց
  • 1923 — Կազան, Կազանի թատերական արհեստանոց
  • 1923 — Կազան, Մեծ թատրոն
  • 1923 — Կազան, Սովետական երկրորդ թատրոն
  • 1957 — Մոսկվա, Երգիծաբանության թատրոն (ռեժ. Պլուչեկ)
  • 1967 — Սվերդլովսկ
  • 1967 — Վլադիվոստոկ
  • 1967 — Կաունաս

Դերեր (համաձայն երկրորդ խմբագրման) խմբագրել

  1. Յոթ մաքուր զույգեր՝
 
Մայակովսկի: Հագուստների էսքիզներ, Յոթ մաքուր զույգերի համար
 
Մայակովսկի: Հագուստների էսքիզներՅոք զույգ ոչ մաքուրների համար
  1. 1) Նեգուս Աբիսինսկի
    2) Հնդիկ Ռաջա
    3) Թուրքփաշա
    4) Ռուս սպեկուլյանտ
    5) Չինացի
    6) Գեր պարսիկ
    7) Կլեմանսո
    8) Գերմանացի
    9) Փոփ
    10) Ավստրալիացի
    11) Ավստրալիացու կինը
    12) Լլոյդ Ջորջ
    13) Ամերիկացի
    14) Դիվանագետ
  2. Յոթ ոչ մաքուր զույգեր՝
    1) Կարմիրբանակային
    2) Լապտերակիր
    3) Վարորդ
    4) Հանքափոր
    5) Հյուսն
    6) Բատրակ
    7) Ծառա
    8) Դարբին
    9) Հացթուխ
    10) Լվացարարուհի
    11) Դերձակուհի
    12) Մեքենավար
    13) Էսկիմոս ձկնորս
    14) Էսկիմոս որսորդ
  3. Համաձայնողական անձ
  4. Ինտելիգենցիա
  5. Կարտոնատուփով տիկինը
  6. Սատանաներ։
    1) Վելզեվուլ
    2) Ավագ սատանա
    3) Զինվորական սպասավոր
    4) 2-րդ զինվորական սպասավոր
    5) Ժամապահ
    6) 20 մաքուր եղջյուրներով և պոչերովчистых с рогами и хвостами.
  7. Սրբեր։
    1) Մափուսաել
    2) Ժան-Ժակ Ռուսսո
    3) Լև Տոլստոյ
    4) Գաբրիել
    5) Հրեշտակ
    6) 2-րդ հրեշտակ
    7) հրեշտակներ
  8. Սափաով
  9. Գործող երկրաբնակներ։
    1) Մուրճ
    2) Մանգաղ
    3) Մեքենաներ
    4) Գնացքներ
    5) Ավտոմեքենաներ
    6) Խարաբուղ
    7) Ունելի
    8) Ասեղ
    9) Սղոց
    10) Հաց
    11) Աղ
    12) Շաքար
    13) Մատերիա
    14) Սապոգ
    15) Լժակով տախտակ
  10. Ապագայի մարդ

Գործողության վայրեր խմբագրել

  1. Ողջ տիեզերք
  2. Տապան
  3. Դժոխք
  4. Դրախտ
  5. Պարզամասների երկիր
  6. Բնակեցված տարածքներ

Աղբյուրներ խմբագրել

Էկրանավորում խմբագրել

  • 1969 — «Միստերի-բուֆ» (ԽՍՀՄ), Դավիդս Չերկասկովոյի լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը («Կիևանուչֆիլմ»)։ Ֆիլմը ստեղծվել է նորարական սարքերով՝ դերասանների զուգակցումը մարզաձողերով և նկարներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ушакова А. Примечания // В. В. Маяковский. Сочиения в 2 томах / Сост. Ал. Михайлова. — М.: Правда, 1988. — Т. 2. — С. 744.
  2. 2,0 2,1 Ушакова А. Примечания // В. В. Маяковский. Сочиения в 2 томах / Сост. Ал. Михайлова. — М.: Правда, 1988. — Т. 2. — С. 745.
  3. Наталия Венжер. Давид Черкасский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միստերիա-բուֆ» հոդվածին։