«Միսիս Դաութֆայեր» (անգլ.՝ Mrs. Doubtfire), ռեժիսոր Քրիստոֆեր Կոլամբուսի կողմից 1993 թվականին նկարահանված կատակերգություն՝ հիմնված Էն Ֆայնի «Մադամ Դաութֆայր» վեպի վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ռոբին Ուիլյամսը և Սալի Ֆիլդը։ Առաջադրվել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում արժանացել է «Օսկար» մրցանակի` լավագույն գրիմի և սանրվածքի համար, ինչպես նաև երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի (այդ թվում նաև, որպես լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ)։ Ֆիլմը հարմարեցված էր թատրոնի բեմին և ստեղծվել է որպես մյուզիքլ Բրոդվեյում։

Միսսիս Դաութֆայեր
անգլ.՝ Mrs. Doubtfire
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, էքսցենտրիկ կատակերգություն, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, վեպի էկրանավորում և դրամա
ՀիմքՄադամ Դաութֆայեր (վեպ)
Թվականնոյեմբերի 24, 1993[1], փետրվարի 4, 1994[2], հունվարի 27, 1994[3] և 1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Կոլամբուս[4][5][6][…]
ՊրոդյուսերՌոբին Ուիլյամս
Սցենարի հեղինակՌենդի Մեյեմ Սինգեր և Լեսլի Դիքսոն
ԴերակատարներՌոբին Ուիլյամս[4][7][8][…], Սալլի Ֆիլդ[4][5][7][…], Լիզա Ջեյքաբ[4][9][10], Matthew Lawrence?[9][10], Մառա Ուիլսոն[4][9][10], Փիրս Բրոսնան[4][5][7][…], Հարվի Ֆայերշտայն[4][5][9][…], Էնն Հեյնի[4][9][10], Ռոբերտ Պրոսկի[4][7][9][…], Մարտին Մալ[4][9], Փոլ Գիլֆոյլ[9], Փոլլի Հոլիդեյ[4][9][10], Թերի ՄաքԳովերն, Sydney Walker?, Ralph Peduto? և Ռիք Օվերթոն
ՕպերատորԴոնալդ ՄակԱլփին
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՌաջա Գոսնել
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն125 րոպե
Շահույթ441 300 000 $[11]
ՀաջորդMrs. Doubtfire 2?
 Mrs. Doubtfire Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Դենիել Հիլարդին հետևում են անախորժությունները ինչպես առատության եղջյուրը. նա կորցնում է աշխատանքը, կինը հեռանում է նրանից և բաժանվելուց հետո թույլ է տալիս, որ երեխաներին տեսնի շաբաթը մեկ անգամ։

Սակայն, Դենիելը մի ելք է գտնում. նա սկսում է հագնվել կնոջ նման, օգտագործում դիմակներ և դառնում այպես կոչված տիկին Դաութֆայեր, ծեր կին։ Նա ընդունվում է աշխատանքի իր նախկին կնոջ մոտ` որպես սպասուհի և այժմ նա կարող է տեսնել իր երեխաներին ամեն օր։ Հետևանքները, իհարկե առավել անկանխատեսելի են։ Երբ Դենիելին առաջարկում են նոր աշխատանք, նա պետք է ընտրություն կատարի այդ աշխատանքի և երեխաների ամենօրյա խնամքի միջև։ Եվ շուտով երեխաները բացահայտում են, որ սպասուհին նրանց հայրն է։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ռոբին Ուիլյամս Դենիել Հիլարդ / Միսիս Դաութֆայեր
Սալի Ֆիլդ Միրանդա Հիլարդ, կինը
Մեթյու Լոուրենս Քրիստոֆեր Հիլարդ, որդին
Լիզա Ջեյկաբ Լիդիա Հիլարդ, ավագ դուստրը
Մառա Ուիլսոն Նատալի Հիլարդ, կրտսեր դուստր
Փիրս Բրոսնան Ստյուարտ Դանմայր, Միրանդայի երկրպագուն
Հարվի Ֆայերստին Ֆրենկ Հիլարդ, Դենիելի եղբայրը
Էն Հեյնի Միսիս Սելներ, հասարակական աշխատող
Ռոբերտ Պրոսկի Ջոնաթան Լանդի, Դենիելի տնօրենը
Պոլի Հոլիդեյ Գլորիա Չեյնի
Մարտին Մուլ Ջասթին Գրեգորի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Դաութֆայեր ազգանունը (Doubtfire) հերոսը վերցնում է առաջին իսկ պատահած թերթի խորագրից՝ «Police Doubt Fire Was Accidental» (ոստիկանությունը կասկածում է, թե հրդեհը պատահական էր)։
  • Ֆիլմում գլխավոր հերոս Ռոբին Ուիլյամսը բաժանվում է կնոջից և դառնում է երեխաների դայակը։ Իրական կյանքում Ռոբինը բաժանվել էր կնոջից, որպեսզի ամուսնանա դայակի հետ։
  • Միսիս Դաութֆայերի դերը առաջին անգամ խաղացել է Ռոբին Ուիլյամսը Էնդի Քոֆմանի երեկոյան շոու ծրագրում։ Հաղորդման ժամանակ Միսիս Դաութֆայերը ներկայացվում էր որպես Քոֆմանի տատը։
  • Ամեն նկարահանման օր, Ռոբինը գրիմի սենյակում անցկացնում էր 4-5 ժամ, քանի որ դա շատ բարդ գործընթաց էր։ Գրիմարարների մեծ ջանքի շնորհիվ ֆիլմն արժանացել է «Օսկար» կինոմրցանակի՝ «լավագույն գրիմ» կատեգորիայում։
  • Տեսարանը` որտեղ Դենիելը կորցնում է իր դիմակը և այն թռնում է պատուհանից, ավելի քան 50 դուբլ է պահանջել։ Այդ դիմակը ընդամենը հավաքածու էր գրիմի մնացորդներից, որը բաղկացած էր ութ առանձին մասերից։
  • Միսիս Դաութֆայերի յուրահատուկ բարբառը փախառնվել է շոտլանդացի ռեժիսոր Բիլ Ֆորսայթից, ում հետ դերակատար Ռոբին Ուիլյամսը ծանոթացել էր «Լինել մարդ» ֆիլմի նկարահանման հրապարակում։

Սաունդթրեկներ խմբագրել

Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երգահան` Հովարդ Շորը։ Ռոբին Ուիլյամսը ինքնուրույն կատարել է «Largo Al Factotum» հատվածը Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում։

Ֆիլմում հնչում են նաև հետևյալ կատարումները`

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

  • 1994 - «Օսկար» մրցանակ լավագույն գրիմի համար (Գրեգ Կենոմ, Բե Նիլ, Յոլանդա Տուսյան)
  • 1994 - երկու «Ոսկե գլոբուս»՝ լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ, լավագույն տղամարդու դեր կատակերգությունում կամ մյուզիքլում (Ռոբին Ուիլյամս)
  • 1994 - նոմինացիա BAFTA մրցանակ լավագույն գրիմի համար (Գրեգ Կենոմ, Բե Նիլ, Յոլանդա Տուսյան)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսսիս Դաութֆայեր» հոդվածին։