Միջնադարյան Ստոկհոլմի թանգարան

Միջնադարյան Ստոկհոլմի թանգարան (շվեդ.՝ Stockholms medeltidsmuseum), թանգարան Շվեդիայում։ Գտնվում է Ստոկհոլմում, Հելգենդսհոլմեն կղզում՝ Թագավորական պալատից հյուսիս։

Միջնադարյան Ստոկհոլմի թանգարան
Տեսակպատմության թանգարան և տեսարժան վայր
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրԳամլա ստան
ՀասցեStrömparterren 3, SE-111 30
Հիմնադրվել է1986
Կայքmedeltidsmuseet.stockholm.se/in-english/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1970-ականների վերջին հնագիտական վայրում (Riksgropen՝ «Ազգային / պետական բանտ») պեղված հին հուշարձանների շուրջը։ Հայտնաբերվել է նաև Ստոկհոլմի քաղաքային պատի մի մասը, որը թվագրվում է 16-րդ դարին, կառուցված Գուստավ I Վազայի օրոք, ինչպես նաև միջնադարյան բարեգործական տունը, կրում է Սուրբ Հոգու տուն (Հելգենդսհոլմեն) անունը, որտեղից էլ ծագել է կղզու անունը։ Գտածոները լայն հասարակությանը հասանելի դարձնելու համար պլանային ստորգետնյա ավտոտնակի փոխարեն 1986 թվականին ստեղծվեց միջնադարյան Ստոկհոլմի թանգարանը։ Թանգարանի տնօրեն Մարգարետա Հալերդտը ստեղծեց ժամանակակից արվեստի տեսլական թանգարան, որը մշակել է նկարիչ Քերսթին Ռիդը, որն արժանացավ և՛ ազգային, և՛ միջազգային ճանաչման և 1986 թվականին արժանացավ Տարվա եվրոպական թանգարան մրցանակին։

Թանգարանը փակվել է 2007 թվականի հունիսի 15-ից մինչև 2010 թվականի սկիզբը՝ Նորորբո կամրջի վերականգնման ժամանակ։ Այս ժամանակահատվածում թանգարանային ցուցադրությունն ընդլայնվեց, իսկ Սերգելսթորգի (Սերգելս հրապարակ) Մշակույթի տանը (շվեդ.՝ Kulturhuset, Stockholm) միաժամանակ հասանելի էր փոքրիկ ժամանակավոր ցուցահանդես[1]։

Թանգարանն այցելուներին հնարավորություն է տալիս վերապրելու միջնադարյան Ստոկհոլմն իր աղյուսե տներով և տաղավարներով, արհեստանոցներով, նավահանգստով և կախաղաններով։ Այն պատմում է քաղաքի միջնադարյան պատմությունը` 1250-ականներից մինչև 1520-ական թվականները։ 2010 թվականին Ստոկհոլմի հիմնադիր Բիրգեր Յարլի ծննդյան օրվանից 800-ամյակը նշելու համար թանգարանում բացվել է ցուցահանդես նրա դեմքի վերակառուցմամբ[2]։

Միջնադարյան Ստոկհոլմի թանգարանն կազմակերպում է միջնադարյան շեշտադրմամբ թեմատիկ ցուցահանդեսներ և դասախոսություններ, սիմպոզիումներ ու ծրագրեր, ծավալում կրթական գործունեություն, որի ընթացքում երեխաները, երիտասարդները և դպրոցները հանդիսանում են հիմնական թիրախային խումբ։ Թանգարանում կա խանութ, որտեղ վաճառում են միջնադարին վերաբերող գրքեր, ինչպես նաև բացիկներ և զարդեր։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Current information». The Museum of Medieval Stockholm. Վերցված է 2007 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Birger Jarl's Face». The Museum of Medieval Stockholm. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնադարյան Ստոկհոլմի թանգարան» հոդվածին։