Ստոկհոլմի շրջանի թանգարան

Ստոկհոլմի շրջանի թանգարան (շվեդ.՝ Stockholms läns museum), Ստոկհոլմի շրջանի Նակկա կոմունայի Սիկլա ռիթեյլ պարկում տեղակայված թանգարան, որը լուսաբանում է Ստոկհոլմի շրջանի պատմությունը բացառությամբ կենտրոնական Ստոկհոլմի (այն լուսաբանում է Ստոկհոլմի քաղաքային թանգարանը և Միջնադարյան Ստոկհոլմի թանգարանը

Ստոկհոլմի շրջանի թանգարան
Տեսակcounty museum?
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՆակկա
ՎայրSickla?
ՀասցեJärnvägsgatan 23 և Björnkullavägen 14, Flemingsberg[1]
Կայքstockholmslansmuseum.se(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը սպասարկում է շրջանի բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր ապրում են առանց տեղական շրջանային թանգարանի։ Այն փաստաթղթերով ներկայացնում է ինչպես երկրի նախապատմական, այնպես էլ պատմական կառույցները և խթանում է ստոկհոլմցիներին այցելելու պատմական վայրեր՝ կազմակերպելով այդ վայրերը միմյանց հետ կապող «մշակութային ուղիներ»։ Շրջանի պատմությունը մարդկանց ներկայացնելու համար թանգարանն առցանց տեղադրել է մեծ քանակությամբ տեքստեր և պատմական լուսանկարներ[2]։

Թանգարանը նաև տրամադրում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել հին շենքերը և խթանել պատմական կառույցները վերականգնելիս ավանդական նյութերի օգտագործումը[3]։

Թանգարանի տարածքը ներառում է Մյուլարեն հովտի և Ստոկհոլմի կղզեխմբի մեծ մասեր, ավելի քան 700 ռունիական քարեր, և, քանի որ Ստոկհոլմը դարեր շարունակ հանդիսանում է Շվեդիայի մայրաքաղաք, բազմաթիվ թագավորական առանձնատներ, պալատներ, ինչպես նաև լավ պահպանված տնամերձ հողատարածքներ ու գյուղացիական տնտեսություններ։ Թանգարանում նաև փորձում են կենտրոնանալ Ստոկհոլմի ժամանակակից պատմության, ներառյալ նրա արվարձանների վրա[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://stockholmslansmuseum.se/kontakt/
  2. «Welcome to Stockholm County Museum». Stockholm County Museum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 7-ին.
  3. «Byggnadsvård» (Swedish). Stockholm County Museum. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) ("Building restoration")
  4. «Upptäck länet» (Swedish). Stockholm County Museum. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) ("Discover the county")