Միջազգային խաղաղության կենտրոն (Օսակա)

Օսակայի միջազգային խաղաղության կենտրոն (ճապ.՝ 大阪国際平和センター Ōsaka-kokusai-heiwa-sentā), նա հայտնի է Peace Osaka (ճապ.՝ ピースおおさか Pīsu-Ōsaka), խաղաղության թանգարան Օսակայում։ Հիմնադրվել է 1991 թվականի օգոստոսին։ Թանգարանի ուշադրության կենտրոնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի ոչնչացումը, պատերազմի ողբերգական լայն շրջանակը և խաղաղության կարևորությունը։ Ֆինանսավորվում է Օսակա քաղաքի և Օսակայի պրեֆեկտուրայի կողմից[3]։

Միջազգային խաղաղության կենտրոն
Տեսակխաղաղության թանգարան
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունŌsaka-jō?
ՎայրOsaka Castle Park?
Հասցե大阪府大阪市中央区大阪城2番1号[1]540-0002
Հիմնադրվել էհուլիսի 25, 1989[2]
Կայքpeace-osaka.or.jp(ճապոներեն)
Քարտեզ
Քարտեզ

2015 թվականին Ճապոնիայի ինովացիոն կուսակցության անդամների կողմից կատարված ճնշումներից հետո ցուցանմուշները փոխվեցին. Օսակայի պրեֆեկտուրայի ԱՄՆ-ի օդային հարձակումների բաժինը 1944 թվականի դեկտեմբերից մինչև 1945 թվականի օգոստոսը ընկած ժամանակահատվածում ընդլայնվեց, հանվեց Ճապոնիայի գործողությունները Ասիայում թեմային վերաբերող հատվածը[4]։ Թանգարանն արմատապես փոխվեց. այն դարձավ պահպանողական թանգարան[5]։

Հիմնադրում, վաղ պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1991 թվականին։ Սա Ճապոնիայում գտնվող հազվագյուտ թանգարանն էր, որը ցույց էր տալիս Ճապոնիայի կողմից կատարված վայրագությունները, ինչպես նաև Ճապոնիայի ժողովրդի կրած ողբերգությունները[6]։ 2000 թվականին թանգարանում կազմակերպեց ««Հասարակությունը պետք է շտկի պատերազմին վերաբերող նյութերի կողմնակալ ցուցադրումը» գիտաժողովը, որտեղ որպես հիմնական բանախոս հանդես եկավ Ասիայի համալսարանի Շուդո Հիգաշինականոն[7][8]։ Չինաստանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ միջոցառումը կվնասի 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար Օսակայի հայտը[9]։ Osaka later became the first city to be eliminated from the bidding process, with the games later being awarded to Beijing.[10]:

Քաղաքական ճնշում գրաքննության համար խմբագրել

Բացման օրվանից թանգարանների ցուցանմուշները պահպանողական խմբերի կողմից նկարագրվել են որպես «մազոխիստական»։ 2013 թվականի սեպտեմբերին թանգարանում ներկայացվեց ծրագիր, որն առավել մեծ ուշադրություն է դարձնում Երկրորդ աշխարհամարտի տարիներին Օսակայի ռմբակոծմանը։ Հնարավորություն կար, որ ճապոնական պատերազմական հանցագործություններին առնչվող ցուցանմուշները կարող են կրճատվել[3]։ Երբ պարզ դարձավ, որ ծրագրերը պետք է «կտրուկ» կրճատեն Ճապոնիայի ագրեսիային վերաբերող նյութերը, «Ջափան Թայմսը» տպագրեց խմբագրական, որը կոչ էր անում թանգարանին վերանայել և հայտարարել, որ «Կենտրոնի կողմից նախատեսված պլանը, որը նվիրված է ուսումնասիրություններին, պատերազմի և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին հակասում է դրա ենթադրյալ անկախությանը»[11]։

Ցուցադրություններ 2015 թվականից առաջ խմբագրել

Օսակայի միջազգային խաղաղության կենտրոնի երկրորդ հարկում գտնվող ցուցահանդեսային Ա սենյակը ներկայացնում է Օսակայի ռմբակոծությունը և Խաղաղօվկիանոսյան պատերազմի վերջին չորս տարիներին ճապոնական կենցաղային կյանքի այլ գործոններ՝ նշելով հարևան ասոցիացիաները, դպրոցների մոբիլիզացումը, ազգայնական դասագրքերը և քաղաքացիական պաշտպանության միջոցառումները[12]։

Առաջին հարկում գտնվող ցուցահանդեսային Բ սենյակն ընդգրկում էր Մեծ Արևելասիական համատեղ բարգավաճման ոլորտը և շատ կարևոր էր Արևելյան Ասիայում Ճապոնական կայսերական բանակի գործողությունների համար։ Պանելներից մեկը կրում էր «Ներխուժում Ասիա մայրցամաք» և ուղեկվում էր Ճապոնական կայսերական բանակի ներգրավվածությունը Երկրորդ ճապոնա-չինական պատերազմում։ Կա նաև 1909 թվականին Կորեայի բռնակցմանը վերաբերող և «Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ» բաժին՝ ավարտելով այն գրությամբ, որ «Ճապոնիան դեռ շատ չլուծված խնդիրներ ունի»՝ կապված այսօր Ճապոնիայում գտնվող 680000 կորեացիների իրավունքների հետ[13]։

Երրորդ հարկում գտնվող Սի ցուցահանդեսային սենյակը ներկայացնում է «էթնիկական, կրոնական կամ գաղափարական տարբերությունների շուրջ վեճերի և պատերազմների ավարտը»[14]։

Ցուցադրություններ 2015 թվականի փոփոխություններից հետո խմբագրել

After renovations in 2015, the exhibit areas became:

  • Զոնա A (2-րդ հարկ)։ Օսակայի տեսքը 1945 թվականին և այժմ
  • Զոնա B (2-րդ հարկ) Բացատրում է, թե ինչու Ճnապոնիան պատերազմ սկսեց ԱՄՆ-ի հետ
  • Զոնա C (2-րդ հարկ)։ Կյանքն Օսակայում պատերազմի ժամանակ
  • Զոնա D (1-ին հարկr): Օսական վերածվել է մոխիրների
  • Զոնա E (3-րդ հարկ)։ Օսական պատերազմից հետո
  • Զոնա F (3-րդ հարկ)։ Ինչ կարող ենք բոլորս անել խաղաղությունը պահպանելու համար[15]

Տեղեկատվություն խմբագրել

  • Address: 2-1 Osakajo, Chūō-ku
  • Telephone: 06-6947-7208 Fax: 06-6943-6080
  • Hours: 9:30 am – 5:00 pm (entrance until 4:30 pm)
  • Holidays: Mondays, days following national holidays, last day of every month, New Year period.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://rekimin.com/place
  2. http://www.peace-osaka.or.jp/about/pdf/overview_202002.pdf
  3. 3,0 3,1 War museum may scale back on Japan aggression September 14, 2013 Japan Times Retrieved October 7, 2015
  4. Peace museum, caving in to threats of closure, scraps wartime 'aggression' exhibits Արխիվացված 2015-05-03 Wayback Machine, Asahi Shimbun May 1, 2015
  5. Philip Seaton, "The Nationalist Assault on Japan’s Local Peace Museums: The Conversion of Peace Osaka", The Asia-Pacific Journal, Vol. 13, Issue 30, No. 2, July 27, 2015.
  6. Kingston, Jeff History is harsh unless you erase it June 6, 2015 Japan Times Retrieved October 7, 2015
  7. Johnson, Eric Nanking Massacre biggest lie, unverifiable: group January 18, 2000 Japan Times Retrieved on October 7, 2015
  8. Kingston, Jeff Lessons of the Nanjing debate April 18, 2000 Japan Times Retrieved October 7, 2015
  9. Rape of Nanking symposium hurts Games bid, China says January 25, 2000 Japan Times Retrieved October 7, 2015
  10. Longman, Jere OLYMPICS; Beijing Wins Bid for 2008 Olympic Games July 14, 2001 New York Times Retrieved October 8, 2015
  11. August 14, 2014 Japan Times Retrieved October 7, 2015
  12. Seltz, Daniel (Fall 1999). «Remembering the War and the Atomic Bombs: New Museums, New Approaches». Radical History Review. 75: 103–104.
  13. Seltz, Daniel (Fall 1999). «Remembering the War and the Atomic Bombs: New Museums, New Approaches». Radical History Review. 75: 104.
  14. Pamphlet describing museum exhibits Արխիվացված 2019-11-26 Wayback Machine (անգլերեն)
  15. Osaka International Peace Center, Exhibition Guide Արխիվացված 2019-11-26 Wayback Machine (PDF) (April 2015) Retrieved October 7, 2015

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային խաղաղության կենտրոն (Օսակա)» հոդվածին։