Միշլին Օստերմայեր (ֆր.՝ Micheline Ostermeyer, դեկտեմբերի 23, 1922(1922-12-23)[1][2][3][…], Rang-du-Fliers - հոկտեմբերի 17, 2001(2001-10-17)[1][2][3][…], Bois-Guillaume), ֆրանսիացի թեթևատլետ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, դաշնակահարուհի։

Միշլին Օստերմայեր
ֆր.՝ Micheline Ostermeyer
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1922(1922-12-23)[1][2][3][…]
ԾննդավայրRang-du-Fliers
Մահացել էհոկտեմբերի 17, 2001(2001-10-17)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրBois-Guillaume
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Մասնագիտությունդաշնակահարուհի, թեթևատլետ և բասկետբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Micheline Ostermeyer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օստերմեյերը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բերկ կոմունայում։ 14 տարեկանում ընդունվել Է Փարիզի կոնսերվատորիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Օստերմեյերը մեկնել է Թունիս։ Այնտեղ նա սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով, հանդես է եկել տեղի և միջազգային մրցումներում։ Պատերազմից հետո Միշլենը վերադարձել է կոնսերվատորիա, երաժշտությամբ զբաղվելը համատեղել է սպորտի հետ։ Օսլոյում կայացած 1946 թվականի Եվրոպայի առաջնությունում նա դարձել է արծաթե մեդալակիր։ Լոնդոնի 1948 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից երեք ամիս առաջ Օստերմայերը բարձր գնահատականներով ավարտել է կոնսերվատորիան։

 
1948 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ՝ սկավառակ նետելուց

1948 թվականի Օլիմպիական խաղերում Օստերմեյերը հանդես է եկել միանգամից երեք մարզաձևերում և նվաճել երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ։

Ազգային մրցումներում Օստերմեյերը հաղթել է վեց տարբեր մարզաձևում, այդ թվում բազմամարտում։ Եվրոպայի 1950 թվականի առաջնությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր։ 1950-ականների սկզբին Միշլինը որոշում է կայացրել ավարտել ելույթները։ Առաջին հերթին, նա չդիմացավ միջազգային մրցումներում խորհրդային մարզիկների հետ մրցակցությանը, երկրորդ հերթին՝ նրա մեջքի շրջանում ցավեր են սկսվել։

Սպորտից հեռանալուց հետո Օստերմեյերն իրեն լիովին նվիրել է երաժշտությանը։ Նա 15 տարի շրջել է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ 1980-ականների սկզբին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Վերջնականապես թոշակի է անցել Օստերմեյերը 1990-ականներին, հաճախ համերգներ է տվել և մասնակցել ֆրանսիացի նշանավոր մարզիկների մեծարման միջոցառումներին։

Միշլին Օստերմեյերը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուանում, երկարատև հիվանդությունից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Micheline Ostermeyer» (անգլերեն). The Telegraph. 2001 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշլին Օստերմայեր» հոդվածին։