Միշա Զալինյան

հայ քիմիկոս-օրգանիկ

Միքայել (Միշա) Գարեգինի Զալինյան (մայիսի 24, 1930(1930-05-24)[1], Գետավան, Լոռու մարզ, Հայաստան), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977): ԽՍՀՄ գյուտարար (1983): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1998)[2], Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2012)[3]։

Միշա Զալինյան
Ծնվել էմայիսի 24, 1930(1930-05-24)[1] (93 տարեկան)
ԾննդավայրԳետավան, Լոռու մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1975)
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Միշա Զալինյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 24-ին, Լոռու մարզի Ղզղալա գյուղում (այժմ՝ գյուղ Գետավան1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1952-1981 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում։ 1981-1998 թվականներին եղել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի բնական գիտություննների ամբիոնի վարիչ[4]։

Աշխատանքները վերաբերում են հագեցած բազմաֆունկցիոնալ լակտոնների սինթեզի եղանակների մշակման և քիմիական փոխարկումների հետազոտման, ինչպես նաև լակտոնային և տարացիկլային միացությունների համակցման հիման վրա նոր, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի հարցերին։ Հեղինակ է «Քիմիա» (1967, 4-րդ վերամշակված և լրացված հրատարակչություն, 2003) ուսումնական ձեռնարկի[4][5]։

Պարգևներ խմբագրել

  • Խաչատուր Աբովյանի մեդալ (1987
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2005):
  • Պ. էռլիխի արծաթե մեդալ (2005)։

Անդամակցություն խմբագրել

  • Ռուսաստանի բնական ԳԱ, ՀՃԱ անդամ (1998

Երկեր խմբագրել

  • Քիմիա։ Ձեռնարկ բուհ ընդունվողների համար, Զալինյան Միքայել Գարեգինի, 2003։
  • Как решать задачи по химии ?, 1990: т. л. (Ред. М. Г. Залинян).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2851
  2. www.raen.am http://www.raen.am/members/z1.html. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Залинян Михаил Гарегинович - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  4. 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 384։
  5. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Զալինյան, Միքայել Գարեգինի, 1930- (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշա Զալինյան» հոդվածին։