«Մին և Բիլլ» (անգլ.՝ Min and Bill), 1930 թվականի ռեժիսոր Ջորջ Ու. Հիլլի ամերիկյան տրագիկոմեդիան։ Գլխավոր դերերը կատարել են Ուոլես Բիրին և Մարի Դրեսլերը, որն այս դերի համար «Օսկար» է ստացել[6]։

Մին և Բիլլ
անգլ.՝ Min and Bill
ԵրկիրԱՄՆ[1]
Ժանրհումորային դրամա
Թվականնոյեմբերի 21, 1930[2]
Լեզուանգլերեն[3]
ՌեժիսորՋորջ Ու. Հիլլ[4]
ՊրոդյուսերՋորջ Ու. Հիլլ և Harry Rapf?
Սցենարի հեղինակՖրենսիս Մարիոն
ԴերակատարներՄարի Դրեսլեր[4][5], Ուոլես Բիրի[4], Դորոթի Ջորդան[4], Marjorie Rambeau?[4], Դևիթ Ջենինգս[4], Don Dillaway?[4] և Russell Hopton?[4]
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն66 րոպե
 Min and Bill (1930 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Մինը ափամերձ հյուրանոցի տիրուհին էր, որում բացի ձկնորսական նավի նավապետ Բիլլից, հոգ էր տանում երիտասարդ Նենսիի համար, որին անցյալում գտել էր տան շեմքին։ Մինը սիրում և անհանգստանում էր նրա համար, բայց գալիս է օրը, երբ ըստ օրենքի Նենսին արդեն չափահաս էր։ Խնամակալության մարմինները առաջարկում են, որ նա սկսի իր ինքնուրույն կյանքը։ Մինը, իմանալով այս առաջարկի մասին, և՛ ցանկանում է պաշտպանել Նենսիին, և՛ հասկանում, որ հյուրանոցում նրա ամբողջ կյանքը անցնել չի կարող։ Այդ պատասխանատու պահին դրությունն էլ ավելի է սրում Բելլը՝ Նենսիի կենսաբանական մայրը, որն այժմ ցանկանում է նրան հետ վերցնել իր մոտ։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Դեր
Մարի Դրեսլեր Մին Մին
Ուոլես Բիրի Բիլլ Բիլլ
Դորոթի Ջորդան Նենսի Նենսի
Մարջորի Ռեմբյու Բելլա Բելլա
Դոն Դիլլավեյ Դիկ Դիկ
Դևիթ Ջենինգս Գրոտ Գրոտ
Ռասել Հոփթոն Ալեք Ալեք
Ֆրենկ Մաքգլին ավագ միստր Սոուզերդ միստր Սոուզերդ
Գրետա Գուլդ միսիս Սոուզերդ միսիս Սոուզերդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.allmovie.com/movie/min-and-bill-v32734/releases
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://research.nhm.org/newsletters/pdfs/2011-03.pdf
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.imdb.com/title/tt0021148/
  5. http://www.filmaffinity.com/en/film990631.html
  6. «The 4th Academy Awards (1931) Nominees and Winners». Oscars.org (Academy of Motion Picture Arts and Sciences). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մին և Բիլլ» հոդվածին։