Մինի Մ. Քոքս (անգլ.՝ Minnie M. (Geddings) Cox, 1869, Լեքսինգտոն, Միսսիսիպի, ԱՄՆ - 1933, Ռոքֆորդ), ամերիկացի ուսուցիչ, առաջին աֆրոամերիկացի կինը, ով Միացյալ Նահանգներում եղել է փոստի պետ[1]։ 1900-ական թվականների սկզբում նա դարձավ ազգային տարաձայնությունների պատճառ, երբ տեղաբնակ սպիտակամորթ քաղաքացիները փորձեցին ստիպել նրան դուրս գալ աշխատանքից։ Քոքսը համարվում է նաև ԱՄՆ-ում սևամորթի պատկանող պետական բանկի, ինչպես նաև ապահովագրական ընկերության համահիմնադիր։

Մինի Մ. Քոքս
Դիմանկար
Ծնվել է1869
ԾննդավայրԼեքսինգտոն, Միսսիսիպի, ԱՄՆ
Մահացել է1933
Մահվան վայրՌոքֆորդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖիսկի համալսարան
Մասնագիտությունուսուցչուհի, փոստապետ և գործարար
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Մինի Մ. Գեդինգսը ծնվել է 1869 թվականին Միսսիսիպի նահանգի Լեքսինգտոն քաղաքում, Մարի և Ուիլյամ Գեդինգսների ընտանիքում[2]։ 19 տարեկան հասակում ավարտել է Ֆիսկի համալսարանը՝ մանկավարժի որակավորմամբ[3][4]։ Որոշ ժամանակ դասավանդել է դպրոցում, 1889 թվականին ամուսնացել է Ինդիանոլայի դպրոցի տնօրեն Վայնե Ու. Քոքսի հետ[1][3]։ Նրանք ակտիվ գործունեություն են ծավալել ԱՄՆ հանրապետական կուսակցության շարքերում[3][4]։

1891 թվականին նախագահ Բենջամին Հարրիսոնի ղեկավարման օրոք Մինի Քոքսը նշանակվել է Ինդիանոլայի փոստի տնօրեն[2][3]։ Նա առաջին աֆրոամերիկացի կինն էր, որ նմանատիպ պաշտոն զբաղեցրեց[1]։ Քոքսը պաշտոնը կորցրել է 1892 թվականին նախագահ Գրովեր Կլիվլանդի (դեմոկրատ) կառավարման օրոք, սակայն 1897 թվականին վերանշանակվել է նույն պաշտոնում Ուիլյամ ՄաքՔինլիի կողմից և շարունակել է պաշտոնավարել Թեոդոր Ռուզվելտի կառավարման օրոք[3][4]։

Քոքսը համարվել է հիանալի փոստապետ[5]։ Ռուզվելտի կառավարման օրոք տեղացի սպիտակամորթ քաղաքացիները սկսեցին քարոզել լավ աշխատատեղերից հեռացնել աֆրոամերիկացիներին, այդ թվում Քոքսին[3][4]։ Քաղաքական գործիչ Ջեյմս Վարդմանը իր The Greenwood Commonwealth թերթում նպատակային արշավ սկսեց՝ ստիպելու Քոքսին հրաժարական տալ[3][4]։ Ի վերջո Ինդիանոլայի բնակիչները քվերակեցին Քոքսի հրաժարակի համար նախքան նրա պաշտոնավարման ժամկետը լրանալը[3]։ Սկզբում Քոքսը հրաժարվեց գնալ այդ քայլին, այնուհետև հայտնեց, որ պաշտոնավարման ժամկետից հետո չի փորձի վերանշանակվել[5]։

Երբ Քոքսի հանդեպ սպառնալիքները շարունակվեցին, և քաղաքապետն ու շերիֆը հրաժարվեցին պաշտպանել նրան[1], 1903 թվականի հունվարի 1-ին նա հրաժարվեց պաշտոնից[2][3]։ Նախագահ Ռուզվելտը մերժեց նրա հրաժարականը և փակեց Ինդիանոլայի փոստատունը՝ նշելով, որ այն կվերաբացվի միայն, երբ Քոքսը ապահով կատարի իր պարտականությունները[3]։ Նախագահը ԱՄՆ գլխավոր դատախազին հրամայեց հետապնդելու Ինդիանոլայի այն քաղաքացիներին, ովքեր սպառնացել էին Քոքսին[3]։ Մի քանի օր անց, իր իսկ ապահովության համար, Քոքսը մեկնեց քաղաքից[5]։

Այս իրադրությունը դարձավ ազգային նորություն[6], և բանավեճեր ծագեցին «ցեղի», պետության իրավունքի և ֆեդերալ իշխանության վերաբերյալ[7]։

Երբ 1904 թվականին Քոքսի նշանակման ժամկետը լրացավ, Ինդիանոլայի փոստատունը վերաբացվեց՝ ունենալով նոր տնօրեն[4]։ Քոքսը ամուսնու հետ վերադարձավ Ինդիանոլա, որտեղ բացեցին երկրի սևամորթին պատկանող առաջին Delta Penny Savings Bank-ը[7], ինչպես նաև հիմնադրեցին սևամորթին պատկանող առաջին ապահովագրական ընկերությունը ԱՄՆ-ում՝ Mississippi Life Insurance Company[7]: Ամուսինները նահանգներում եղել են սևամորթ գործարարների ուժեղ աջակիցներ[4]։

1925 թվականին, ամուսնու մահից հետո, Քոքսը կրկին ամուսնացավ և երկրորդ ամուսնու՝ Ջորջ Կի Հեմիլթոնի հետ տեղափոխվեց Թենեսի, ապա՝ Իլինոյս նահանգի Ռոքֆորդ քաղաք։ Քոքսը մահացել է 1933 թվականին[4]։

 
Մինի Քոքսի անվան փոստի շենքը Ինդիանոլայում

Հիշատակ խմբագրել

2008 թվականին Ինդիանոլայում փոստային բաժանմունքի շենքն անվանվեց Մինի Քոքսի պատվին[1][8]։

Ինդիանոլայում Քոքսի պատվին է անվանվել նաև փողոց (Cox Street) և Քոքսի ու նրա ամուսնու պատվին՝ զբոսայգի (Wayne and Minnie Cox Park)[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 "Minnie Cox Post Office Building". Congressional Record — House
  2. 2,0 2,1 2,2 «"Minnie Cox: A First for Mississippi". African American Registry». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «"Minnie M. Cox: A Postmaster's Story". National Postal Museum, Smithsonian Institution». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Momodu, Samuel. "Cox, Minnie M. (1869–1933)". Blackpast.org: An Online Reference Guide to African American History. Retrieved
  5. 5,0 5,1 5,2 Gatewood, Willard B. "Theodore Roosevelt and the Indianola Affair". The Journal of Negro History 53:1
  6. "Mrs. Minnie Cox, Postmistress of Indianola: A Faithful and Efficient Official Driven from Office by Southern White Brutes". Cleveland Gazette
  7. 7,0 7,1 7,2 «Garrett-Scott, Shennette. "Everything that is Mean, Damnable and Cursed: Minnie Geddings Cox and the Indianola Affair". MississippiHumanities, the website of the Mississippi Humanities Council». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  8. Derfner, Joel. Untitled post