Միկիի սուրբծննդյան պատմությունը

Միկիի սուրբծննդյան պատմությունը (անգլ.՝ Mickey’s Christmas Carol)- կարճամետրաժ մուլտֆիլմ է, 1983 թվականին հրապարակել է The Walt Disney Company ընկերությունը։ Մուլտֆիլմում մասնակցում են նաև ուրիշ Դիսնեյի հերոսներ, որոնցից են Միկի Մաուսը, Պիտը, Սկրուջ ՄաքԴակը և ուրիշներ։

Միկիի սուրբծննդյան պատմությունը
անգլ.՝ Mickey's Christmas Carol
Изображение логотипа
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհումորային դրամա, սուրբծննդյան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և ադապտացիա
ԿերպարներՄիկի Մաուս, Սկրուջ Մակդաք, Գուֆի, Jiminy Cricket?, Willie the Giant?, Փիթ[1], Դոնալդ Դաք, Դեյզի Դաք, J. Thaddeus Toad?, Մինի Մաուս, Morty Fieldmouse?, Ferdie Fieldmouse?, Water Rat?, Mole?, Otto? և The Weasels?
Հիմնված էՍուրբծննդյան երգ
Շարքի մասն էՄիկի Մաուս[2]
ՌեժիսորԲերնի Մետինսոն
ՍցենարիստԱլան Յանգ, Բերնի Մետինսոն, Don Griffith? և Alan Dinehart?
ՀնչյունավորումՈւեյն Օլուայն
ԵրաժշտությունԻրվին Քոսթալ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
ԴիստրիբյուտորCinema International Corporation?, Vudu և Դիսնեյ+
Տևողություն25 րոպե
ՇարքՄիկի Մաուս[2]
Թվական1983
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
movies.disney.com/disney-animation-collection-volume-7-mickeys-christmas-carol(անգլ.)

Մուլտֆիլմին տվել են «Օսկար» մրցանակը ամենալավ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, 1948 թվականից հետո դա առաջին կարճամետրաժ ֆիլմն էր Միկի Մաուսի մասնակցությամբ։

Սցենար խմբագրել

1943 թվականի Սուրբ ծննդյան երեկոյին, երբ Անգլիայի բնակիչները սպասում էին տոնին, Էբինեյզեր Սկրուջը, գտնվելով իր գրասենյակում, մտածում էր միայն գումարի մասին։ Բոբ Կրետչիտը, ով նրա ծառայողն էր ստանալով շատ քիչ աշխատավարձ, համառ աշխատում էր։ Նա հարցնում է Սկրուջին, որ կարող է սուրբծննդյան օրվա կեսը հանգստանալ, որին Էբինեյզերը պատասխանում է, որ հանգիստը չի վարձատրվի։ Երբ հավաքարարները մոտենում էին նրան և խնդրում զոհաբերություն, Սկրուջը մերժում էր, ասելով, որ եթե նա հավաքարներին գումար տա, աղքատները էր աղքատ չեն լինի և նրանք էլ կզրկվեն աշխատանքից։ Էբինեյզերի ուրախ զարմիկ՝ Ֆրեդը հրավիրում է Սկրուջին սուրբծննդյան հյուրասիրեւթյան, բայց նա մերժում է։

Ավելի ուշ, երբ Սկրուջը տուն է վերադառնում, նրան է հանդիպում Մառլի Ջեյկոբի ուրվականը, ով մահացել էր յոթ տարի առաջ։ Իր կատարած դաժանությունների համար նա ամբողջ հավերժություն պետք է կրի ծանր շղթաներ։ Նա զգուշացնում է Սկրուջին, որ նա փոխվի, հակառակ դեպքում նա կարժանանա իր ճակատագրին և այդ գիշեր նրան կայցել են երեք սուրբծննդյան հոգիներ։

Առաջինը ցույց կտա Սկրուջի անցյալը, թե ինչպես վերջնականապես խզեց կապերը կնոջ՝ Իզաբելի հետ։

Երկրորդը Սկրուջին բերում է Բոբ Կրետչիտի տան մոտ, այնտեղ նա տեսնում է աղքատ ընտանիքին, ովքեր չնայելով դժվարություններին պահում են սուրբծննդյան ոգին։ Բոբի որդին՝ Թիմը, ուժեղ ցավեր ուներ, երբ Սկրուջը հարցնում է, թե ինչ է պատահել Թիմի հետ, երկրորդ հոգին անհետանում է և իր հերթափոխին է գալիս երրորդ հոգին։ Էբինեյզերը տեսնում է, որ Կրետչետների ընտանիքը ողբում են Բոբի գերեզմանի վրա։ Սկրուջը հարցնում է թե ապագան արդյոք փոխվելու՞ է և այդ պահին տեսնում է նոր փորված գերեզման, իսկ տապանաքարի վրա փորագրված էր իր անունը։ Երրորդ հոգին հենց այդ պահին Սկրուջին հրում է լավայով լցված դագաղի մեջ։

Սուրբծննդյան առավոտը Սկրուջը արթնանում է։ Ստանալով հնարավորություն ամեն ինչ շտկելու, նա արագ դուրս է գալիս փողոց։ Այնտեղ նա տեսնում է երկու հավաքարարների և նրանց տալիս հարյուր ոսկեդրամ։ Ճանապարհին հանդիպում է զարմիկ Ֆրեդին և ասում, որ անպայման կգա տոնական ընթրիքին։ Գնում է խաղալիքներ, լցնում է պարկի մեջ և այցելում Բոբ Կրետչիտի տուն։ Սկրուջը Թիմին ասում է, որ նրան բերել է պարկ՝ կեղտոտ սպիտակեղենով և կոպիտ ավելացնում, որ էլի կբերի, բայց պարկի մեջ խաղալիքներ են լինում։ Սկրուջը տեղեկացնում է իր աշխատողին, որ նրան փոխարինող կգտնի։ Իսկ Թիմը Սկրուջին ասում է. «Աստված պահպանի ձեզ»։

Կերպար Դերը մուլտֆիլմում Դերասան (Օրգինալ հնչյունավորում)
Սկրուջ ՄաքԴակը Էբինեյզեր Սկրուջ Ալան Յանգ
Միկի Մաուս Բոբ Կրետչիտ Ուեյն Օլվայն
Գուֆի Մարլի Ջեյկոբի հոգին Հել Սմիթ
Ջիմի Կրիկետ Անցյալ սուրբծննդյան ոգին Էդի Քերոլ
Վիլի Գիգանտ Ներկայիս սուրբծննդյան ոգին Ուիլ Ռայան
Փիթ Ապագայի սուրբծննդյան ոգին Ուիլ Ռայան
Դոնալդ Դաք Ֆրեդ Կլերենս Նեշ
Դեյզի Դաք Իզաբելա Պատրիցիա Պարիս
Ջեյ Տադուեշ Տոադ Ֆեզիվիկ չկա
Մինի Մաուս Էմիլի Կրետչիտ չկա
Միլի Մաուս Մարտա Կրետչիտ չկա
Ֆրեդի Ֆիլդմաուս Փիթեր Կրետչիտ չկա
Մորտի Ֆիլդմաուս Թիմ Կրետչիտ Դիմ Բիլինգսկի
Ռետ Զոհերի հավաքող Հել Սմիթ
Մոուլ Զոհերի հավաքող Ուեյն Օլվայն
Մայքլ Ֆիլդմաուս Եղևնիների վաճառող Ռուտ Կլիֆորդ
Մայլո Ֆիլդմաուս Եղևնիների վաճառող Ռուտ Կլիֆորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Encyclopedia of Walt Disney's Animated CharactersNY: Harper, 1987. — P. 20. — 320 p.
  2. 2,0 2,1 Smith D. Disney A to Z: The Updated Official Encyclopedia — 1998. — P. 362. — ISBN 0-7868-6391-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկիի սուրբծննդյան պատմությունը» հոդվածին։