Մինաս Շորշորով

մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական

Մինաս Խաչատուրի Շորշորով (ռուս.՝ Минас Хачатурович Шоршоров, հոկտեմբերի 25, 1922(1922-10-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 25, 2005(2005-03-25)), մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1941-1945) մասնակից, տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1968

Մինաս Շորշորով
Ծնվել էհոկտեմբերի 25, 1922(1922-10-25)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմարտի 25, 2005(2005-03-25) (82 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1964) և պրոֆեսոր (1968)
Մասնագիտությունֆիզիկոս
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (19491951-1953 թվականները՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի էլեկտրաթերմիայի և էլեկտրաեռակցման բաժանմունքի գիտնական քարտուղար։ 1953 թվականից աշխատում է ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի Բայկովի անվան մետալուրգիայի ինստիտուտում, 1959 թվականից կոմպոզիցիոն նյութերի և պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժնի վարիչ։ 1979 թվականից՝ ԽՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին կից փոշեմետալուրգիայի գիտական խորհրդի պաշտպանական պատվածքների բաժանմունքի և ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի մետալուրգիական պրոցեսների ֆիզիկաքիմիական հիմունքների գիտական խորհրդի կոմպոզիցիոն նյութերի ու պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժանմունքի նախագահ։ Շորշորովը կոմպոզիցիոն նյութագիտության հիմնադիրն է ԽՍՀՄ-ում։ Շորշորովի բազմաթիվ գյուտերն արմատավորվել են մետալուրգիայում, մեքենաշինության մեջ, էլեկտրոնային տեխնիկայում։ 1968 թվականին Մոսկվայի մետալուրգիական երեկոյան ինստիտուտում հիմնադրել է «կոմպոզիցիոն նյութերի եռակցում և ստացում» մասնագիտությամբ եռակցման պրոցեսների մետալուրգիայի ամբիոն (մինչև 1978 թվականը՝ ամբիոնի վարիչ)։ Աշխատությունները վերաբերում են տարասեռ նյութերի կոնտակտային փոխազդեցությանը, մետաղական համաձուլվածքներում ֆազային փոխակերպումներին և ջերմամեխանիկական ամրացմանը, պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիային։ Պ․ Պ․ Անոսովի (1966) և Ա․ Ա․ Բայկովի (1981) անվան մրցանակներ։ Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1980)։ Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 549