Միհրան Հակոբյան (պատգամավոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միհրան Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միհրան Տարոնի Հակոբյան (հունիսի 15, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (անկուսակցական , «ՀՀԿ» խմբակցություն)[1]։ Պատմական գիտությունների թեկնածու[1]։
Միհրան Հակոբյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | պատմաբան և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հունիսի 15, 1984 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հայր | Տարոն Հակոբյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1984 թվականի հուլիսի 15-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]։
2011 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է[1]։
Կրթություն
խմբագրել- 2004 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը։
- 2006 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։
- 2009 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու։
- 2007-2008 թվականներին մասնակցել է ԵԽ քաղաքական հետազոտությունների երևանյան դպրոցի դասընթացներին[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2003-2005 թվականներին եղել է «Երկիր» և «168 ժամ» թերթերի թղթակից։
- 2006-2012 թվականներին աշխատել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ։
- 2011-2014 թվականներին եղել է ՀՀ վարչապետի օգնական։
- 2014-2015 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ «Ժամը» լրատվականի պրոդյուսեր։
- 2015-2017 թվականներին աշխատել է «Արարատ» հեռուստաընկերությունում որպես լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն։
- 2008 թվականից դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետներում։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով[1]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]։
- 2019 թ․ դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից, դադարել է լինել պատգամավոր, հիմնադրել է «Քառյակ մեդիան»։
Հասարակական գործունեություն
խմբագրել2004 թվականին ընտրվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ։ 2009-2012 թվականներին եղել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է[1]։
Պարգևներ
խմբագրելՍտացել է հետևյալ պարգևները[1].
- ԵՊՀ ոսկե մեդալ (2009)
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2014)