Միհալի Բաբիչ (հունգ.՝ Mihály Babits, նոյեմբերի 26, 1883(1883-11-26)[1][2][3][…], Սեկսարդ, Հունգարիա - օգոստոսի 4, 1941(1941-08-04)[4][5][6][…] կամ 1941, Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[7]), հունգարացի գրող, բանաստեղծ, թարգմանիչ։ Հունգարական մոդեռնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։

Միհալի Բաբիչ
հունգ.՝ Babits Mihály
Babits Mihaly - Radio 1935.jpg
Ծնվել էնոյեմբերի 26, 1883(1883-11-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍեկսարդ, Հունգարիա
Վախճանվել էօգոստոսի 4, 1941(1941-08-04)[4][5][6][…] (57 տարեկան) կամ 1941
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[7]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ և էսպերանտիստ
Լեզուհունգարերեն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1915-1918, 1919-1946).svg Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան և Gymnasium of Cistercian Order of the Louis the Great? (1901)
Ստեղծագործական շրջան1900–1941
Գրական ուղղություններsymbolism?[8]
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՆյուգաթ
ԱմուսինIlona Tanner?
Mihály Babits Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Միհալի Բաբիչը ծնվել է 1883 թվականի նոյեմբերի 26-ին Սեկսարդ քաղաքում։ 1901 թվականից մինչ 1905 թվականը սովորել է Բուդապեշտի համալսարանում՝ ստանալով ուսուցչի մասնագիտություն։ Մի որոշ ժամանակ որպես ուսուցիչ աշխատել է Բայա, Սոգադ, Բուդապեշտ և Ֆագարաշ քաղաքների դպրոցներում։ 1908 թվականին սկսել է զբաղվել գրականությամբ։ 1916 թվականին դարձել է հունգարական Նյուգատ («Արևմուտք», հունգ.՝ Nyugat) գրական ամսագրի խմբագիրներից մեկը։ 1919 թվականին Հունգարիայի Խորհրդային Հանրապետության հռչակումից հետո Լորանդ Էտվեշի անվան համալսարանում նշանակվել է արտասահմանյան ու ժամանակակից հունգարական գրականության դասախոս, սակայն հեռացվել է աշխատանքից «սպիտակ ահաբեկչության» ընթացքում։

ՍտեղծագործությունԽմբագրել

Միհալի Բաբիչի ստեղծագործությունների առաջին ժողովածուն, որ կոչվում էր «Տերևներ Իրիսինի պսակից», լույս տեսել 1908 թվականին։ Ավելի ուշ հրատարակել է «Ռեչիտատիվ» (1916), «Կղզի և ծով» (1925) և «Տարիների հետ մրցավազքում» (1928) ժողովածուները։

Բաբիչը նաև հունգարերեն է թարգմանել Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը», Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսը և լատիներեն գրված մի քանի ստեղծագործություններ։

Իր մի քանի ստեղծագործություններում Միհալի Բաբիչը հանդես է գալիս պատերազմի ու իմպերաիլիզմի դեմ։ Մահից ոչ շատ առաջ նա գրում է «Իոնայի գիրքը»՝ իր ամենահայտնի ստեղծագործությունը, որում նա հանդես է գալիս ֆաշիզմի դեմ։

Միհալի Բաբիչը մահացել է քաղցկեղից 1941 թվականի օգոստոսի 4-ին Բուդապեշտում։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Кланицаи Т., Саудери, Сабольчи М. Краткая история венгерской литературы XI—XX в. — Будапешт. 1962.
  • A magyar irodalom története. 5 köt. — Budapest. 1965.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  7. 7,0 7,1 7,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119096099 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. Бабич, Михаел (ռուս.) // Большая Советская Энциклопедия, том 4: Атоллы — Барщина — 1926. — Т. 4. — С. 263.

Արտաքին հղումներԽմբագրել