Միկրոկոսմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միկրոկոսմ, տարրական մասնիկների ֆիզիկայի թանգարան, գտնվում է ՑԵՌՆ-ում՝ Շվեյցարիայում, Ժնևի կանտոնում, Մեյրին քաղաքի մոտ։ Թանգարանի ցուցանմուշները լայնորեն լուսաբանում են տարրական մասնիկների ֆիզիկայի բազմաթիվ թեմաներ, ինչպես նաև ՑԵՌՆ-ի պատմությունը։ Ցուցանմուշների շարքում ընդգրկված են.
- ՑԵՌՆ-ի նպատակի և տարրական մասնիկների ֆիզիկայի մասին պատմող նյութեր,
- Էռնեստ Ռեզերֆորդի ոսկյա թիթեղով փորձի մակետը,
- իրական ժամանակում գործող տիեզերական ճառագայթների դետեկտոր
- Մեծ հադրոնային բախիչի թունելի մոդելը,
- ՑԵՌՆ-ի ներկայիս և ապագա փորձերի մոդելներ և դրանց վերաբերյալ բացատրություններ,
- հին գիտափորձերի սարքավորումներ, ներառյալ UA1 դետեկտորի մեծ մասը, որը գործել է պրոտոնային սուպերսինքրոտրոնի կազմում 1981-1984 թվականներին, դրա օգնությամբ հայտնաբերվել են W և Z բոզոնները։
Միկրոկոսմ | |
---|---|
Տեսակ | տեխնոլոգիայի թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Մեյրին[1] |
Հասցե | 385 Route de Meyrin[1]1217[1] |
Հիմնադրվել է | 1990 |
Հիմնադիր | CERN |
Կայք | visits.web.cern.ch/microcosm(անգլ.)(ֆր.) |
Միկրոկոսմ պարտեզը
խմբագրելՄիկրոկոսմ պարտեզում ցուցադրված գիտափորձերի հին սարքավորումներ
-
Պարտեզի տեսքը
-
Էլեկտրոն-պոզիտրոնային մեծ բախիչի բարձրհաճախային ռեզոնատոր
-
Հին արագացուցիչի հատված
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոկոսմ» հոդվածին։ |